13:47 16.06.2022
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դատախազությունների դերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու հարցում: Հունիսի 16-ին նա աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որը ժամանել է մասնակցելու Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովին, հաղորդել են Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Եռակողմ ձևաչափով Ադրբեջանի պաշտոնակիցների հետ համատեղ մենք քիչ ջանքեր չենք գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման, տեղի բնակչության շրջանում լարվածության էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ»,- հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազը, որի խոսքը մեջբերել են մամուլի ծառայությունում:
Նա հաստատակամ համոզվածություն է հայտնել, որ, երբ խոսքը վերաբերում է խաղաղության և անվտանգության վերականգնմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հանցագործությունների հետաքննությանը, չպետք է լինի միակողմանի և միտումնավոր մոտեցում: Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտարարել է ըստ ամենայնի աջակցություն ցույց տալու, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման և կատարված խախտումների մասին նախազգուշացումների հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված ռուսաստանցի զինվորական դատախազների պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում Կրասնովը շնորհակալություն է հայտնել Դավթյանին Ռուսաստանի դատախազության հետ համագործակցությանը կառուցողական, կշռադատված մոտեցման համար, որը ցուցադրում է ռուս-հայկական ամուր բարեկամությունը, և նշել է իր պաշտոնակցի նվիրվածությունը մասնագիտական էթիկայի, անկախության է անաչառության սկզբունքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:13 16.07.2025
72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...
11:57 16.07.2025
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած […] ...
11:48 16.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են ՈւկրաինաՈւկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...
11:39 16.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:00–ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մրգավան, Մասիս, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Դիմիտրով, Մխչյան, Արաքսավան, Զանգակատուն, Ուրցալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...