ՀՀ ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+30.09 oC

ՀՀ ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

14:11 16.06.2022

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում Խորհրդի դատավոր անդամ Անի Մխիթարյանը և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Խորհուրդը կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. «Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում է, որ դատավորների թեկնածուների մրցույթները, կարգապահական վարույթների քննությունները լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն մասնակից զգա այդ պրոցեսներին։ Այստեղ շատ կարևոր է, սակայն, որ ոչ միայն Խորհրդի գործունեությունը լինի թափանցիկ, այլ նաև դատավորների կողմից կայացված ակտերը լինեն հանրության համար մատչելի, ընկալելի: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիները կասկածներ կամ անվստահություն չունենան թե՛ դատավորների, թե՛ նրանց կայացրած ակտերի արդարության, պատճառաբանվածության վերաբերյալ: Այդ տեսանկյունից շատ կարևոր եմ համարում այս ծրագրի իրագործումը»:

Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակում Շվեդիայի Ազգային դատարանների վարչության ներկայացուցիչները կսկսեն վերապատրաստումների ծրագիր, որն ընդգրկելու է թե՛ գործող դատավորներին, թե՛ դատավորների թեկնածուներին, և թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում է

11:57 16.07.2025

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած […] ...

Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են Ուկրաինա

11:48 16.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են Ուկրաինա

Ուկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:39 16.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00–ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մրգավան, Մասիս, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Դիմիտրով, Մխչյան, Արաքսավան, Զանգակատուն, Ուրցալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Արագածոտնի մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

11:30 16.07.2025

Արագածոտնի մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման […] ...

Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:21 16.07.2025

Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում, հայտնում է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանում ՝ Կալբա գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք և Թալասի շրջկենտրոնից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը եղել է. Կալբա, Աթայ Օգոնբաևա, Կարա-Սուու, Կոկ-Քաշաթ գյուղերում՝ 3,5 բալ, Կոզուչակ, Ժոն-Արիկ, Կըզըլ-Տուու, […] ...

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 16.07.2025

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP