Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 60 մարդ է մահացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+26.09 oC

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 60 մարդ է մահացել

10:17 19.06.2022

Հնդկաստանի Ասամ և Մեղալայա նահանգները տուժել են ավերիչ ջրհեղեղից, որի հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է NDTV պորտալը։

Ընդամենը մեկ օր առաջ Ասամում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Առնվազն ութ մարդ համարվում է անհետ կորած։

Այս նահանգում 33 շրջաններից 32-ը հեղեղված են, ավելի քան 156 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարանների ճամբարներ։ Հարդառատ անձրևներն ու սողանքները վնասել են առնվազն 230 ճանապարհ և 16 կամուրջ։

«Իրավիճակը շատ վատ է. Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել մարդկանց։ Ժամանակավոր կամուրջներ են կառուցվում ջրհեղեղից տուժած շրջաններում՝ մարդկանց օգնելու համար», – ասել է Ասամի ջրային պաշարներիի նախարարը։

Մեղալայայում տուժել է առնվազն 5 հազար մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»

23:15 13.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»

«Ինտերն» ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»: Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2։ «Ինտերը» հաղթում էր, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Միլանյան թիմի մեկնարկային կամզում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 86-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին «Պանատինայկոսի» հետ։ ...

Անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են․ ՏԿԵ նախարարը Շիրակի մարզում էր

23:07 13.08.2025

Անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են․ ՏԿԵ նախարարը Շիրակի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Այս մասին հայտել են ՏԿԵ նախարարությունից: ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախարարը նախ ծանոթացել է Անի համայնքի […] ...

Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

22:57 13.08.2025

Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կարևոր դեր և ակտիվ մասնակցություն ունի առավել ներառական հասարակություն ձևավորելու գործում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս գործընթացը համալիր աջակցությամբ առաջ մղելու նպատակով անցկացվեց հանդիպում-քննարկում գործընկեր կազմակերպությունների հետ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև վարչության առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի […] ...

Ալոնսոն կտրականապես դեմ է արտահայտվել «Ռեալի» ֆուտբոլիստի վաճառքին

22:46 13.08.2025

Ալոնսոն կտրականապես դեմ է արտահայտվել «Ռեալի» ֆուտբոլիստի վաճառքին

Մադրիդի «Ռեալը» այս ամռանը տրանսֆերային առաջարկ է ստացել թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի վերաբերյալ։ Ակումբը ստացել է 50 միլիոն եվրոյի առաջարկ։ Սակայն «Ռեալը» մերժել է այն, քանի որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կտրականապես դեմ է եղել տրանսֆերին։ Անցած մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային […] ...

Էջմիածնի հրապարակում «ՎԱԶ 2107»-ից սկսված գազի արտահոսքը դադարեցվել է պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:34 13.08.2025

Էջմիածնի հրապարակում «ՎԱԶ 2107»-ից սկսված գազի արտահոսքը դադարեցվել է պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Օգտոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Էջմիածին քաղաքի հրապարակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները փակել են Արմավիրի մարզի […] ...

Թրամփը հայտարարել է, որ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի բացակայության դեպքում Ռուսաստանի համար հետևանքներ կլինեն

22:22 13.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի բացակայության դեպքում Ռուսաստանի համար հետևանքներ կլինեն

Ռուսաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնության չհասնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այո, դրանք կլինեն։ Հետևանքները լուրջ կլինեն», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնում Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան։ Ամերիկացի […] ...

BACK_TO_TOP