13:32 27.06.2022
Յուրի Շատունովին Դոմոդեդովոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց տեղափոխած շտապօգնության բժիշկների դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնել է երգչի տնօրեն Արկադի Կուդրյաշովը։ Երգչի ընկերների խոսքերով՝ նրան փրկելն անհնար է եղել, իսկ բժիշկներից ոչ մի բողոք չունեն։ Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը՝ սրտի զանգվածային ինֆարկտի հետևանքով։
Ինչպես ասել է Կուդրյաշովը KP.RU-ին տված հարցազրույցում՝ իրենք ստիպված են եղել հիվանդին տեղափոխել մոտակա շտապօգնության սենյակ։ Այնտեղից երգչին արդեն տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն Յուրի Շատունովը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
«Մեզ շտապօգնության բրիգադ ուղարկեցին՝ հնադարյան «ԳԱԶել» առանց սարքավորման, Յուրային չտարանք հիվանդանոց, ճանապարհին մահացավ, այո, փորձեցին հիվանդանոցում վերակենդանացնել, չստացվեց, նա արդեն մահացել էր և անհնար էր փրկել: Սիրտն ուռել և պայթել էր: Ճիշտ է, նա տառապեց ևս քառասուն րոպե, բայց այլևս չկարողացավ ոտքի վրա կանգնել …»,- հիշում է Արկադի Կուդրյաշովը:
Նրա խոսքերով՝ այժմ քրեական գործ է հարուցվել շտապօգնության բժիշկների նկատմամբ։ Ուստի, դին անմիջապես չի տրվել հարազատներին։
«Այո, ստուգումն իրականացվում է, բայց բժիշկներից պահանջ չունենք։ Յուրային չհաջողվեց փրկել, դա չափազանց բարդ գործ էր։ Ռազինի հետ այս բոլոր դատարանները նրան հյուծեցին՝ «Ласковый май» խմբի ստեղծագործությունների իրավունքների հետ կապված։ Նա կաթվածից մահացավ… Այնքան եմ ցավում, որ անհնար է շնչել, սա հսկայական կորուստ է ողջ երկրի համար…»,- ասում է երգչի տնօրենը։
Կիրակի օրը Տրոեկուրովսկի գերեզմանատանը երգչի հուղարկավորությանը ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել։
13:30 12.08.2025
Քրեական ոստիկանության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՔրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի ուղեկացությամբ օգոստոսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 47-ամյա տղամարդ։ Նա 2014 թվականի հունիսի 30-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ (խարդախություն), խափանման միջոցը` կալանք։ ...
13:23 12.08.2025
Լևոն Արոնյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է․ Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է: Արոնյանը հաղթել է արագ շախմատի մեկնարկային 3 խաղերում: Առաջին խաղում նա հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, հետո առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում […] ...
13:15 12.08.2025
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջՕգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և […] ...
13:09 12.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ըԵրևանում օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
12:53 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...
12:45 12.08.2025
«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվովMLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։ ...