17:33 08.07.2022
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը համատեղում են ջանքերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս դասական երաժշտության զարգացման, հայ կոմպոզիտորների ժողովրդականացման և ճանաչման, նրանց ստեղծագործությունների հանրահռչակման գործում։ Կարևորելով նշված ուղղությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը» համատեղ իրականացնելու նպատակով։
Փաստաթուղթը ստորագրել են «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Հուշագրի ստորագրմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր ներդրում ունի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման գործում. «Նվագախումբը 13 տարիների ընթացքում թվայնացրել և ներկայացրել է ավելի քան 85 կոմպոզիտորի շուրջ 400 ստեղծագործություն, որոնց մեծ մասի նոտաները ձեռագրերից հասցվել է տպագիր վիճակի։ Մենք կարողացել ենք դրանք տարածել արտերկրում, որպեսզի դրսի նվագախմբերն ու մենակատարները հնարավորություն ունենան օգտվելու մեր կոմպոզիտորական ժառանգությունից։ Այսօր ստորագրվող հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ, որպեսզի միասին կարողանանք ավելի արդյունավետ իրականացնել մեր մշակութային քաղաքականությունը՝ ներկայացնելու հայ կոմպոզիտորական արվեստը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող համերգների ընթացքում կշարունակի ակտիվորեն ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»։
Արամ Սաթյանի խոսքերով՝ այս փառատոնը ոչ միայն հնարավորություն կտա հանրահռչակել հայ կոմպոզիտորների արդեն հնչած ստեղծագործությունները, այլև կներկայացվեն պրեմիերաներ։ Կոմպոզիտորների միության նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կտա նոր արդյունք՝ հօգուտ հայ կոմպոզիտորական արվեստի զարգացման և հանրահռչակման:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դերակատարումը ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման և Կոմպոզիտորների միության հետ սերտորեն համագործակցելու գործում: Անդրադառնալով հուշագրի ստորագրման կարևոր փաստին՝ նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր գործընթաց պետք է ունենա հանգրվան, և այս համատեքստում հիշատակել է նախորդող բոլոր միջոցառումները, հռչակված նպատակները, համատեղ վեր հանված խնդիրները, որոնց լուծումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է:
«Այս ճանապարհը հեշտ չէ՝ կազմակերպչական, մասնագիտական, հոգեբանական առումներով, սակայն այն քայլ առ քայլ պետք է հաղթահարենք, և մենք հետևողական ենք լինելու այս հարցում: Նորից կոչ եմ անում մասնագիտական հանրությանը՝ Կոմպոզիտորների միության անդամներին, Պետական կոնսերվատորիային, բոլոր շահագրգիռ կառույցներին, երաժշտագիտական հանրությանը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ այս գործընթացներին: Վստահ եմ, որ միայն այս փուլը միասին հաղթահարելուց հետո մենք խթան կստեղծենք ժամանակակից կոմպոզիտորական արվեստի դպրոցի զարգացման և առաջընթացի համար: Հուշագրում նաև ամրագրված են այն կետերը, որ չպիտի միայն փառատոնով և համերգային գործունեությամբ սահմանափակվի Սիմֆոնիկ նվագախմբի և Կոմպոզիտորների միության համագործակցությունը. այն պետք է լինի մշտական շփում, փոխգործակցություն՝ ստեղծագործությունների թվայնացման, ձայնասկավառակների պատրաստման, նոտաների հրատարակման, կոմպոզիտորներին ստեղծագործությունների պատվերների ուղղություններով: Սա ուղղակիորեն բխում է Կառավարության ծրագրից, այն է՝ ուշադրության կենտրոն բերել ինքնազբաղ, պետական կառույցներից դուրս գործող արվեստագետներին: Չափազանց կարևոր է այս արվեստագետներին բերել պետական մշակութային քաղաքականության առանցք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հուշագիրը ստորագրող կողմերին հետևողականության համար և վստահություն հայտնել, որ պետական գերատեսչությունը նույնպես լինելու է հետևողական:
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը, համախմբելով ջանքերն այս կարևորագույն փառատոնի ու նպատակների իրագործման շուրջ, հայ հեղինակների ստեղծագործություններին կհաղորդեն մեծ հնչեղություն Հայաստանում ու արտերկրում: Արտասահմանյան մենակատարները նույնպես կհրավիրվեն հնչեցնելու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երաժշտագետների հետ կշարունակվեն նոտաների թվայնացման աշխատանքները, կիրականացվեն հանրային իրազեկման աշխատանքներ և այլն։
Տեղեկացնենք նաև, որ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը» ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Ամենամյա այս փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
13:30 12.08.2025
Քրեական ոստիկանության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՔրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի ուղեկացությամբ օգոստոսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 47-ամյա տղամարդ։ Նա 2014 թվականի հունիսի 30-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ (խարդախություն), խափանման միջոցը` կալանք։ ...
13:23 12.08.2025
Լևոն Արոնյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է․ Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է: Արոնյանը հաղթել է արագ շախմատի մեկնարկային 3 խաղերում: Առաջին խաղում նա հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, հետո առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում […] ...
13:15 12.08.2025
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջՕգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և […] ...
13:09 12.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ըԵրևանում օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
12:53 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...
12:45 12.08.2025
«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվովMLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։ ...