Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` զոհված զինվորը մկրտված չէր. tert.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` զոհված զինվորը մկրտված չէր. tert.am

15:30 25.02.2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը tert.am-ի հետ զրույցում նշեց, թե երբ իմացել է, որ Արցախում զոհված զինծառայող Գրիգոր Եղայանը մկրտված չի, ընդամենը առաջարկել է քաղաքացիական  ծեսով հուղարկավորել: «Քի՞չ մարդկանց ենք քաղաքացիական ծեսով հուղարկավորում, ժողովրդի կեսը քաղաքացիական ծեսով է հուղարկավորվում, զինվորների կեսն էլ քաղաքացիական ծեսով է թաղվում և ոչ մի խնդիր չի լինում, չգիտես ինչու այս անգամ խնդիր դարձավ, կամ քի՞չ հերոսներ են քաղաքացիական ծեսով հուղարկավորվել: Ընդամենը առաջարկ է եղել՝ քանի որ մկրտված չէ, քաղաքացիական ծեսով հուղարկավորեք, ո՞վ ասաց, որ արգելվել է, թույլ չի տրվել, ո՞վ ասաց, որ դեմ ենք, անընդունելի է գյուղացիական խոսքուզրույցը դարձնել նման խնդիր: Ես ինքս եմ բոլոր զինվորներին եկեղեցով հուղարկավորելու հիմքը դրել, Ապրիլյան պատերազմի  բոլոր զինվորներին ես եմ պնդել և պարտադրել, որ եկեղեցում դրվեն»,- ասաց նա և նշեց, թե նույնիսկ այս զինվորի դեպքում, երբ իր բացատրությունից հետո էլ այդուհանդերձ որոշել են եկեղեցական կարգով թաղել, ինքն ընդառաջ գնացել է զուտ կրքերը հանդարտեցնելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանի հարազատները ցանկացել են տղային հուղարկավորել եկեղեցական կարգով, սակայն, նրանց բացատրել են, որ չեն կարող եկեղեցում դնել նրա դին, քանի որ տղան մկրտված չէ, ինչը հարազատների ու գյուղացիների վրդովմունքի պատճառ է դարձել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

15:33 11.05.2025

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների: ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել

15:21 11.05.2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել

Մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմանում պարեկները Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen ավտոմեքենայից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր և քաղաքացիների ու վարորդի՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Պ.-ի օգնությամբ պայքարել են կրակի տարածման դեմ՝ […] ...

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

15:12 11.05.2025

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայիսի 8-ի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը։ Հրամանում մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

14:32 11.05.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

14:14 11.05.2025

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

13:59 11.05.2025

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...

BACK_TO_TOP