Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+27.09 oC

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգին

23:07 26.08.2022

Օգոստոսի 12-ից մայրաքաղաքում մեկնարկած «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց գալա համերգով: 14 համերգից բաղկացած համերգաշարը փառատոնային հագեցած ծրագրով այս օրերին իր շուրջը համախմբեց հայ և օտարերկրացի անվանի երաժիշտներին, երաժշտախմբերին և դասական երաժշտության սիրահարներին: Եզրափակիչ գալա համերգին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած փառատոնն իրականացվում էր առաջին անգամ: Կարևորելով հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի զարգացումն ու մայրաքաղաքում մշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ փառատոնի հովանավորությունը ստանձնեց Երևանի քաղաքապետարանը:

Գալա համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մենակատար՝ Նենսի Ժուո (ջութակ): Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի «Հանդիսավոր պոեմ», ստեղծագործությունը, Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից հատվածներ, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը, Բիզե/Վաքսմանի «Կարմեն» ֆանտազիան:

Հարկ է նշել, որ փառատոնն ուներ նաև կրթական կարևոր բաղադրիչ. անվանի երաժիշտներ Ջիովանի Զանոնը, Սալիմ Աշքարը, Ալեքսանդր Ռամը, Բրանոն Չոյը, Նոյեմի Գյորին, Վանեսա Բենելին Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում իրականացրեցին վարպետության դասեր՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 12.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում, Մարց, Ահնիձոր, Քարինջ, ինչպես նաև Փամբակ համայնքի Ձորագետ, Մարգահովիտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

11:10 12.08.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ ...

Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ Թրամփ

11:01 12.08.2025

Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- […] ...

«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան Կուրբիս

10:58 12.08.2025

«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան Կուրբիս

Ֆրանսիացի մարզիչ Ռոլան Կուրբիսը քննադատել է «Ոսկե գնդակի» անցկացումը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է։ Անոմալիան այն է, որ մրցանակը հորինել են խելացի մարդիկ։ Մրցանակը հանձնում են 1956 թվականից, ու ժամանակ եղել է այն կատարելագործելու, բայց… Այժմ մենք ամենահիմար օրենքների հետ ենք առնչվում։ Երջանիկ կլինեմ, եթե մրցանակը ստանա […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

10:50 12.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

10:42 12.08.2025

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...

BACK_TO_TOP