12:52 09.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ի նիստում անդրադարձավ բիզնես-ոլորտի ներկայացուցիչների շրջանում առկա որոշ մտահոգություններին և վարվող ներդրումային քաղաքականությանը:
«Վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ մեր որոշ շեշտադրումներից տնտեսվարողները որոշակիորեն լարվում են: Խոսքն այն մասին է, որ մենք այս որոշումները մանրամասնորեն քննարկում ենք, խոսում ենք մոնիթորինգից: Ես կարծում եմ՝ հակառակը, մենք այս քննարկումներով դրական ուղերձ ենք հղում բիզնեսին, տնտեսությանը, որ մենք կարող ենք ազնիվ, արդար ձևով այս բոլոր կարգավորումները աշխատեցնել: Կարևոր է, որ այս պրոցեսը տեղի ունենա հրապարակային, որ հանրության, ընկերությունների շրջանում կասկածներ չծագեն ստվերային գործարքների մասին»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունը շահագրգիռ է, որ ներդրումները հոսեն Հայաստան: Վարչապետը գոհունակությամբ ընդգծեց, որ ԱՎԾ տվյալներով՝ տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ է գրանցվել: Փաշինյանը նշեց, որ դրական ցուցանիշների գրանցումը հետաքրքիր է հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել՝ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում:
«Մեր հեղափոխությունը այստեղ էլ կարևոր առանձնահատկություն գրանցեց: Պաշտոնական վիճակագրությամբ՝ մենք հունիսին ունեցել ենք 9․6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ կիսամյակային տվյալով այն կազմել է 8․9 տոկոս, այսինքն՝ հեղափոխությունը, քաղաքական այս փոփոխությունները ոչ միայն տնտեսական անկման չեն բերել, չնայած սովորաբար այդպես էլ լինում է, այլև բերել են տնտեսական ակտիվության ավելացման»,- ասաց նա:
Դա, ըստ վարչապետի, կապված է օբվյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետ՝ լավ բերք կա գյուղատնտեսությունում, բայց նաև անշարժ գույքի ոլորտում, շինարարությունում ակտիվություն է նկատվում: Կառավարության կարևոր անելիքը, այստեղ, ըստ վարչապետի, առաջին հերթին տնտեսության բնականոն զարգացմանը չխանգարելն է, երկրորդը՝ օգնելը, նաև օգնելով չխանգարելը:
«Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս յոթ չափում է, մեկ կտրում, որ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ տնտեսվարողների շրջանում առկա հաջորդ մտահոգությունը կապված է ՊԵԿ որոշակի ակտիվության հետ. շատ են լինում դժգոհություններ, որ վերահսկողությունը մեծացել է, ստուգվում է՝ ՀԴՄ կտրոն տրվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Ընդհանուր առմամբ՝ մեր ուղերձը եղել է հստակ՝ մեր կառավարությունը և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ վարքագիծ, և եթե սահմանված է, որ ՀԴՄ կտրոնները պետք է տրվեն, ուրեմն պետք է տրվեն, և քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ վճարում են պետբյուջե, պետք է արդյունավետ ծախսվեն»,- նշեց գործադիրի ղեկավարը:
Փաշինյանն ընդգծեց՝ իրենց քննարկումները նվիրված են յուրաքանչյուր լումայի ծախսման արդյունավետությունը բարձրացնելուն: Նա նաև խնդրեց, որ ՊԵԿ-ն իր գործունեության մեջ առաջնորդվի այնպես, որ հանկարծ քաղաքացիների շրջանում անարդարության զգացողությունը, որը հաղթահարվել է, կրկին չառաջանա: Վարչապետն ընդգծեց՝ եթե մեկը կասկածի, հետո համոզվի, որ իր նկատմամբ այլ վերաբերմունք կա, կողքի աշխատողի նկատմամբ՝ այլ, լուրջ խնդիր կունենան, և ինքը կկիսի այդ քաղաքացու մտահոգությունները: Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ իրենք պետք է պատժող քաղաքականություն չվարեն, այլ պետք է շարունակեն քաղաքացիների հետ երկխոսությունը, որ բոլորն իրենց գործողություններում առաջնորդվեն օրինականության առաջնահերթությամբ:
«Ի վերջո օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնահերթությունն է, և ես հուսով եմ, որ մենք այս ճանապարհով առաջ կգնանք»,- ասաց նա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, արձագանքելով վարչապետի խոսքին, նշեց, որ չափազանց կարևոր էր այդ ուղերձը, քանի որ իրենք էլ նախարարությունում հանդիպում են ներդրողների և պոտենցիալ ներդրողների, ուստի կարևոր էր, որ այս խոսքերը հենց վարչապետից լսեն:
«Շատ զգայուն է բիզնեսը, այս խոսքերը վստահություն են ներշնչում նաև իրենց, որ այս ամենը արվում է՝ օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելու համար: «Աչքով չտանք»՝ տնտեսական ցուցանիշները լավն են, բայց շատ կարևոր են հետագա բարեփոխումները»,- նշեց Մինասյանը:
11:20 20.06.2025
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...
11:12 20.06.2025
WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասինԿատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...