15:58 09.08.2018
ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն ունեն՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը.
բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.
գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ նախկինում քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու իրավասությունը հանրապետական հանձնաժողովին էր վերապահված, նախատեսված չէր ներքին գործավարություն իրականացնող պետական մարմին, սակայն կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվում է, որ հանձնաժողովը որոշում է կայացնեում՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
«Առաջարկում էինք, քանի որ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ոլորտում էր հրամանագրվելու և վերահսկողության ենթարկվելու այլընտրանքային ծառայողը, իրենք հրամանագրեին, իսկ արդարադատության նախարարությունը մերժումը հաստատեր, բայց պարզվում է՝ և՛ նշանակման ծառայության, և՛ մերժման որոշումը պետք է կայացնի մեկ լիազոր մարմին՝ ըստ արդարադատության նախարարի: Մենք առաջարկում ենք, որ դա լինի արդարադատության նախարարությունը, ուղղակի խնդրում ենք՝ որոշ հաստիքային ավելացումներ լինեն նախարարությունում»,- ասաց Տոնոյանը:
Նախարարի խոսքին արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Մենք խոսում ենք օպտիմալացման, դուք՝ հաստիքների ավելացման մասին»:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշ մանրամասներ ներկայացրեց: Նա նշեց, որ վարչական ակտ պարտադիր պիտի կայացվի՝ վարչարարությունը վարչական մարմինը պետք է իրականացնի, չի կարող լինել այնպես, որ բավարարումն իրականացնի մեկ մարմին, մերժումը՝ մեկ այլ: Նախարարն ասաց, որ այս գործերով անպայման լինելու են վեճեր, դիմելու են դատարան, չի կարող երկու պատասխանող լինել՝ մերժող և ընդունող կողմերը:
«Բոլոր դեպքերում որոշում կայացնողը մեկ մարմին պիտի լինի, այստեղ քաղաքական որոշման խնդիր է՝ այդ մարմինը արդարադատության նախարարությո՞ւնն է, թե՞ այլ: ՊՆ-ն շահագրգիռ կողմ է, նա չի կարող լինել, ուստի կամ արդարադատության նախարարությունը պետք է լինի, կամ տարածքային կառավարման նախարարությունը: Այս գործերով մենք վեճեր ենք ունենալու նաև Եվրոպական դատարանում. բեռը չափազանց մեծ է, և մենք աշխատուժի խնդիր կունենանք»,- նշեց Զեյնալյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ որևէ նոր գործառույթ չի ավելանում, ենթադրվում է, որ այդ գործառույթի իրականացման համար նախկինում ուժեր են եղել, և եթե անգամ նրանք ցրված են եղել, մի հանձնաժողով է ձևավորվել տարբեր նախարարություններից, որն այն ժամանակ հնարավորություն է ունեցել որոշում կայացնելու, ուստի հիմա այդ նույն հանձնաժողովի գործառույթները կարելի է կենտրոնացնել մի պետական մարմնում:
«Մենք ելնում ենք այն եզրույթից, որ ունենք գործնականում 100 տոկոսանոց արդյունավետություն, և կառավարման համակարգի բոլոր հաստիքները ծանրաբեռնված են 100 տոկոսով, որի հետ, իմ տպավորությունն է, որ հանրությունը համաձայն չէ»,- ասաց Ջանջուղազյանը, ինչին վարչապետն արձագանքեց. «Ոչ միայն հանրությունը»:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ խոսքը ծանրաբեռնվածության ավելացման մասին է, դրանից բացի՝ պետական պաշտոնատար անձինք էլ պետք է ունենան որոշակի շենքային պայմաններ:
Վարչապետը շեշտեց՝ պետք է արձանագրել, որ ՀՀ պետական կառավարման համակարգը ուռճացված է, սա ակնհայտ է բոլորին, այդ ուռճացվածության պատճառով այն նաև անարդյունավետ է շատ դեպքերում: Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում բոլորը դրանում համոզվելու առիթներ ունեցել են, քաղաքական արձանագրումը սա է: Փաշինյանի խոսքերով՝ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ այնպիսի ծախսերի հայտերի են հանդիպում, որ նույնիսկ չեն կարողանում, այսպես ասած, «հավասարակշռված» արձագանքել դրան, հիմնականում դա հումորների պատճառ է դառնում:
«Մենք հիմա սկսել ենք քննարկումները, կոչ եմ անում պատրաստ լինել, որ գնալու ենք լուրջ լուծումների և լուրջ բարեփոխումների, ի վերջո, այս ոլորտում հսկայական միջոցներ են ծախսում ՀՀ քաղաքացիները, և պետք է իմանան՝ ամեն լուման, ամեն դրամը ինչի վրա է ծախսվում: Սա միանշանակ է, կներեք, բայց կառավարման համակարգը ոնց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, ընտրությունների պոտենցիալ պրոբլեմ, բոլորին բերել-լցրել են պետական կառավարման համակարգ: Հիմա այսպիսի խնդիր չկա դրված, պետական կառավարման համակարգը պետք է արդյունավետ օգտագործվի. ամեն անգամ ասում ենք՝ ծախս է պետք անել, այս խնդիրը լուծել, այն խնդիրը լուծել, դրա համար պետական միջոցները պետք է համախմբված լինեն ու արդյունավետ ծախսվի: ՀՀ բնակչության մեծամասնությունը պետծառայո՞ղ պիտի լինի, մենք այդ տրամաբանությամբ երկի՞ր ենք ունենում՝ Կաֆկայի «Դղյակ»-ի տրամաբանությամբ աշխատող: Եկեք այդ տրամաբանությունից հրաժարվենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ այլընտրանքային ծառայություն անցնող քանի՞ հոգու մասին է խոսքը: Տոնոյանը նշեց, որ այս զորակոչին 23 հոգու մասին է խոսքը, և դա տարեկան միջին թիվն է, ինչին Փաշինյանն արձագանքեց, որ չարժե այդ հարցը այսքան քննարկել:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ խնդրեց՝ իրենց հաստատությունները չմոռանան, որովհետև այդպիսի այլընտրանքային ծառայողներ այժմ էլ իրենց հաստատությունում անցնում են ծառայություն:
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...
10:00 20.06.2025
Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնինՈւրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...