Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան․ ԱԱԽՔ-ն ընդունել է Իրանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+26.09 oC

Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան․ ԱԱԽՔ-ն ընդունել է Իրանի դեսպանին

20:55 09.08.2018

Այսօր ՀՀ ԱԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Իրանը տարիների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում:

ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ ունենալուն, ինչն էլ իր հերթին կնպաստի անվտանգության կայունությանը:

Դեսպան Սաջջադին նույնպես խոսել է երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծել, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:

Դեսպանը, ողջունելով Հայաստանի նոր կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը Իրան, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու այլ ոլորտներ:

https://www.facebook.com/armengrigoryanSC/posts/850495155155956

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համար

12:02 20.06.2025

«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համար

Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ: Միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս: Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի: Բոնին անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում […] ...

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ Արաղչի

11:45 20.06.2025

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ Արաղչի

Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Մենք ամերիկացիներին համարում ենք սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) գործընկերներ և հանցակիցներ Իրանի դեմ նրա ագրեսիայում», – ասել է դիվանագետը Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։ ...

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

11:38 20.06.2025

Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները

2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում  Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […] ...

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

11:29 20.06.2025

«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»

«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

11:20 20.06.2025

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

11:12 20.06.2025

WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասին

Կատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...

BACK_TO_TOP