Էրդողանը կոչ է արել աշխարհի առաջնորդներին խոսել Պուտինի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Էրդողանը կոչ է արել աշխարհի առաջնորդներին խոսել Պուտինի հետ

19:45 22.09.2022

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է «խոսեն» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «աշխարհի դռները բացելու համար»։

«Ցավոք, Միավորված ազգերի կազմակերպությունը չի կարողացել դադարեցնել պատերազմը և դադարեցնել արյունահեղությունը, ինչպես նաև լուծում գտնել պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ և պարենային ճգնաժամերին։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը՝ հացահատիկային միջանցք ստեղծելու համար, վերականգնել են կազմակերպության որոշակի վստահությունը, սակայն կասկած չկա, որ ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն պատերազմը վերջ տալու համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։

Նրա խոսքերով՝ «սա գործընթաց է, որը պահանջում է համաշխարհային բոլոր առաջնորդների համատեղ, այլ ոչ միայն նրա ջանքերը»։

«Նրանք (առաջնորդները) բոլորը պետք է առաջ տանեն այս ալիքը։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հարաբերություններ ունեն պարոն Պուտինի հետ, պետք է քննարկեն այդ հարցերը նրա հետ, որպեսզի բացվի այս դուռը։ Նույնը՝ Զելենսկու հետ։ Հակառակ դեպքում այս ղեկավարների նկատմամբ բոլորովին այլ բացասական մոտեցումների դրսևորումը սպասված արդյունքի չի բերի։ Ընդհակառակը, կարծում եմ, որ այստեղ զոհերի ու ավերածությունների թիվն էլ ավելի կավելանա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

BACK_TO_TOP