21:52 22.09.2022
Samsung-ը 2023 թվականին կներկայացնի իր սարքերի արբանյակային կապը։ Այս մասին հայտնում է SamMobile-ը փոխանցում է lenta.ru-ն։
Լրագրողները վկայակոչել են ինսայդերների զեկույցը, ըստ որի կորեական ընկերությունը 2023 թվականին սկսելու է սմարթֆոնների վրա արբանյակային կապի աջակցությունը։ Ըստ երևույթին, այս տեխնոլոգիան կաջակցեն առաջատար Galaxy S23 սերիայի սարքերը, որոնց թողարկումը նախատեսված է 2023 թվականի սկզբին։
Մասնագետը չկարողացավ ճշգրիտ պատասխանել՝ Samsung-ը կմշակի իր սեփական ստանդարտը, թե կօգտագործի Google-ի տեխնոլոգիաները։ Ավելի վաղ ամերիկյան կորպորացիան հայտնել էր, որ արբանյակային շտապ կապի աջակցությունը կհայտնվի Android 14-ի վրա հիմնված հեռախոսներում 2023 թվականին։ Դժվար է նաև ասել, թե արդյոք արբանյակային կապը կաշխատի նախորդ սերնդի Samsung սարքերի վրա:
«Միգուցե ընկերությունը չի ցանկանում շատ հետ մնալ Huawei-ից և Apple-ից և կփորձի Google-ից առաջ մշակել սեփական ապարատային և ծրագրային լուծումը»,- ամփոփել են լրագրողները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը նախատեսում է ընդլայնել այն երկրների թիվը, որտեղ կաշխատի iPhone 14-ի արբանյակային կապի գործառույթը,որի գործարկումը սպասվում է նոյեմբերին, առաջին փուլում ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչները կկարողանան այն օգտագործել անվճար:
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...