17:27 27.09.2022
Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին և նոր տոմարներով), տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել Կոմիտասի անվան պանթեոնում, որի ընթացքում հոգևոր երգասացություններ է կատարել «Գեղարդ» երգեցիկ խումբը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: Այնուհետև հնչեցվել է թանգարանի զանգը։
Իրավիճակով պայմանավորված՝ այս տարի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասշտաբային միջոցառումները չեղարկվել են: Գիտաժողովը կանցկացվի առավել զուսպ, կամերային ձևաչափով:
Գիտաժողով-փառատոնի շրջանակում նախատեսված են հետևյալ միջոցառումները.
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ սոպրանո Աննա Սամուիլի և դաշնակահար Մաթիաս Սամուիլի (Գերմանիա) մասնակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում: Ծրագրում՝ Կոմիտաս Վարդապետի և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» ստեղծագործությունը (խոսք՝ Ե. Չարենցի) Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-16:30, և հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-15:30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ Հայաստանի և արտերկրի (Իտալիա, Ուկրաինա, ԱՄՆ, Կանադա) առաջատար գիտական հաստատություններից:
Հոկտեմբերի 8-ին Հառիճի վանական համալիրում կհնչի Կոմիտասի «Պատարագը» Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քրիստինա Ոսկանյան):
08:40 12.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:35 12.08.2025
Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին․ UFCUFC Vegas 109-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Էնթոնի Էռնանդեսն ու Ռոման Դոլիձեն: Ամերիկացի 31-ամյա մարտիկը 4-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է վրացի մարտիկին: Սա Էռնանդեսի 15-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև երկու պարտություն ունի: Ուկրաինան ներկայացնող Դոլիձեի համար էլ սա չորրորդ պարտությունն է, նա նույնպես 15 հաղթանակ ունի: ...
08:30 12.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:22 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների […] ...
08:17 12.08.2025
Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ ՓիմբլեթինUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...
08:12 12.08.2025
Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքումՕգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...