Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Արման Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Արման Թաթոյան

14:03 11.08.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է արել վերջին շրջանում քննվող քրեական գործերի առնչությամբ: Հայտարարությունը հրապարակված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ, այդ անձանց փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հասարակական ոչ ճիշտ պատկերացումներ: Այս ամենին նպաստող գործոններից են նաև պաշտոնատար անձանց հայտարարությունները:

 

1. Հանցավորության դեմ պայքարն, իհարկե, պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգություններից:

Այս հիմնարար խնդիրը, սակայն, նպատակին կարող է ծառայել բացառապես այն դեպքում, երբ պահպանվեն այդ գործընթացի իրավական բոլոր սկզբունքները: Դրանցից շեղումը չի կարող արդարացվել անգամ հանցավորության դեմ պայքարի իրավաչափ նպատակով:

 

2. Քրեական գործով ցանկացած ընթացակարգի անկյունաքարային պահանջ է անմեղության կանխավարկածի՝ որպես արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի պահպանումը: Սա ենթադրում է, որ բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:

Իրենց հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն անձինք, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոն, ում քաղաքացին ընկալում է պետության, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի ներկայացուցիչ: Ընդ որում, որքան բարձր է անձի պաշտոնն ու ստանձնած պատասխանատվությունը, այնքան ավելի բարձր են պահանջները նրա վարքագծի ու խոսքի նկատմամբ:

 

3. Անթույլատրելի են նաև պետական մարմինների կողմից իրավական բովանդակությունից զուրկ և քրեական վարույթին առնչություն չունեցող այնպիսի ձևակերպումներն ու գնահատականները, որոնք կարող են հասարակության մոտ զգայական արձագանքներ առաջացնել կամ անմիջականորեն նպաստել դրանց ձևավորմանը:

 

4. Սրանք արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի՝ անմեղության կանխավարկածի պահանջներն են: Դրանց չպահպանումը կարող է արժեզրկել հանցավորության դեմ պայքարի նպատակները և խաթարել արդարադատության ողջ գործընթացը:

 

5. Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի հետ կապված ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնատար անձինք անում են հայտարարություններ ու տալիս գնահատականներ, որոնք ակնհայտորեն առաջացնում են անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ այն պայմաններում, երբ առկա չէ օրինական ուժի  մեջ մտած դատական ակտ: Արդյունքում, առաջանում է հանրային բարձր ճնշում դատարանի նկատմամբ:

 

6. Սա այն գործոններից է, որ նպաստել է նաև փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ սխալ ընկալումների ձևավորմանը, սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված վիրավորական մեկնաբանություններին ու նույնիսկ սպառնալիքներին: Այսպիսի մեկնաբանություններ են արձանագրվել նաև իրավապաշտպան գործունեություն իրականացնող մի շարք անձանց կողմից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

 

7. Դիտարկումը վկայում է, որ առկա են նման ընկալումների խորացման վտանգավոր միտումներ՝  առավել ևս հաշվի առնելով, որ ակնհայտորեն ավելացել է այն անձանց թիվը, ովքեր ընգրկված են սոցիալական ցանցերում քննարկումներին: Ընդ որում, զգալի թիվ են կազմում նաև առերևույթ կեղծ օգտատերերը, ում մեկնաբանություններն առանձնանում են ագրեսիվությամբ: Այս ամենն իր հերթին հանգեցրել է այլակարծության հանդեպ անհանդուրժողականության խորացման:

 

8. Միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների ձևավորմանը, միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու համար:

 

Ի վերջո, պետք է հիշել, որ վերը նկարագրվածը կարող է դրվել քրեական գործին ներգրավված անձանց իրավունքների խախտումներ արձանագրելու հիմքում, ինչն իր հերթին կարող է հանգեցնել նաև քրեական հետապնդման ենթարկվող կամ ենթարկված անձի արդարացման:

 

Հայաստանի Հանրապետության

մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

18:40 26.07.2025

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

18:22 26.07.2025

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

Փարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

18:08 26.07.2025

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...

SHANTNEWS

18:00 26.07.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

17:53 26.07.2025

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...

BACK_TO_TOP