Հայկական երկու հանրապետությունները համատեղ ճամբարային նոր նախագիծ են սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Հայկական երկու հանրապետությունները համատեղ ճամբարային նոր նախագիծ են սկսել

21:35 11.08.2018

Հայկական երկու հանրապետությունները համատեղ ճամբարային նոր նախագիծ են սկսել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր Արցախի իմ գործընկեր Նարինե Աղաբալյանի հետ միասին սկիզբ դրեցինք նոր համատեղ ճամբարային նախագծի, որի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղ հաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու արվեստի ներկայացուցիչների հետ, լավ ժամանակ անցկացնել ամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին։

Երբ կասեցրեցինք «երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանք հնչեցրին, թե ռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Վերոգրյալը պատասխանն է այդ քննադատությանը։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ։

Դուխով

Հ.Գ. Մեծ պատիվ է աշխատել տիկին Աղաբալյանի հետ, ով իր գործի գիտակ է։

Հ.Գ. Ճամբարում նվագեց Թավշյա քառյակը, որը կազմված է Հայաստանի ու Արցախի երաժիշտներից ու ձեզ հայտնի է հեղափոխության ժամանակ կատարումներով»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156602923548501

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

11:11 08.08.2025

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

10:49 08.08.2025

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

10:45 08.08.2025

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

10:36 08.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

10:21 08.08.2025

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

10:00 08.08.2025

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

Ճապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...

BACK_TO_TOP