Բարեփոխումներ՝ տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության աջակցության ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Բարեփոխումներ՝ տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության աջակցության ծրագրում

13:17 06.10.2022

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում և ընթացակարգում փոփոխություններ են իրականացվել։

Ըստ այդմ, եթե արցախցին ձեռք բերի կամ կառուցի անհատական բնակելի տուն ՀՀ սահմանամերձ բնակավայրում, ապա պետության կողմից կստանա լրացուցիչ աջակցություն։
Արցախում, ՀՀ մարզերում և Երևանում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման պայմաններում փոփոխություններ չեն իրականացվել։

Այսպիսով՝
✅ սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11,085 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 152 հազար դրամ),
✅ սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12,668 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազար դրամ)։
Իրականացված փոփոխությունների շրջանակում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրի շահառուների վերջնական տվյալները, որից հետո կսկսվի հավաստագրերի տրամադրման գործընթացը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

BACK_TO_TOP