20:00 10.10.2022
Պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում պատշաճ ներկայանալու համար պետական աջակցություն ստացող ֆեդերացիաներն ամեն տարի ապահովվում են նաև մարզահագուստով ու մարզահանդերձանքով, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ` այս տարի ևս ծրագիրն իրականացվել է:
«Տրամադրել ենք բավականին բարձրորակ մարզահագուստ: Գլխավոր նպատակն ազգային մարզահագուստ ունենալն է, որպեսզի ոչ թե ինչ-որ ապրանքանիշի վրա փակցնենք Հայաստանի զինանշանն ու դրոշը, այլ ունենանք մարզահագուստ, որը հազար մետրից էլ կբնութագրի մեզ և ցույց կտա, որ մարզիկները Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն են »,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` հայտարարվել է երկու մրցույթ, որոնց արդյունքում հնարավոր է ունենալ մարզահագուստ, որը կբնորոշի Հայաստանի գույները և, միևնույն ժամանակ, կլինի շատ գեղեցիկ և որակյալ:
Մարզական ֆեդերացիաներին և հավաքական թիմերին այս տարի տրամադրվել է 458 մարզահագուստ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ թիվն ավելացնել:
«Այս տարի գործընթացը փոքր-ինչ ուշ սկսեցինք, այդ իսկ պատճառով բավարարվեցինք այս քանակով: Հաջորդ տարվա հենց սկզբից՝ հունվարից, կբաժանվի 700 մարզահագուստ, և մեր բոլոր հավաքականները շատ գեղեցիկ հագնված կմասնակցեն միջազգային մրցումներին»,- տեղեկացրել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է նաև մեծ քանակի մարզագույք հատկացնել մարզադպրոցներին, մարզական ֆեդերացիաներին և մարզական հասարակական կազմակերպություններին:
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...
19:45 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...
19:23 01.07.2025
Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններումԻրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...
19:00 01.07.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...