«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2022թ.-ի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+22.09 oC

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2022թ.-ի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է

08:29 18.10.2022

«Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել և չեն հանձնվելու. Իտալիայում, Մխիթարյան միաբանության հարկի տակ, հոկտեմբերի 14-16-ը, տեղի է ունեցել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական արդեն 7-րդ մրցանակի շնորհման արարողությունը: Գիտելիքի և իմաստնության տաճարում հավաքվել են մարդասերներ ամբողջ աշխարհից՝ արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունությանն ու համամարդկային արժեքներին և 2022 թ.-ի մրցանակը շնորհելու դափնեկրին:

Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում նախ տեղի ունեցավ քննարկում՝ «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների», որի ընթացքում էլ ներկայացվեցին 2022 թ. «Ավրորայի» հերոսներն ու նրանց խիզախ մարդասիրական գործունեությունը.

Ջամիլա Աֆղանի -Աֆղանստան. Ջամիլան 25 տարի պայքարում է Աֆղանստանի կանանց կրթությունը հասանելի դարձնելու համար:
Եմենից Հադի Ջումանը վտանգելով սեփական կյանքը, իրականացնում է ռազմագերիների փոխանակում և առաջնագծից զոհվածների մարմինների դուրսբերում: Եգիպտոսից Մահինուր էլ-Մասրին էլ կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ և դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների շահերը։

Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների խոսքով, «Ավրորայի» հերոսներն արտասովոր մարդիկ են, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու ազատությունը՝ հանուն այլոց։ Վհատեցնող մարտահրավերի բախվելիս նրանք կատարել են աներևակայելի դժվար ընտրություն. օգնել կարիքավորներին՝ նրանց վեր դասելով սեփական անձից: Զուգահեռներ անցկացնելով նկատեցին՝ ինչպես ավելի քան 100 տարի առաջ, Հայոց ցեղասպանության ժամանակ շատ-շատերը ձեռք են մեկնել ցեղասպանությունից մազապուրծ մեր նախնիներին՝ օգնելով նրանց երկրորդ անգամ նոր կյանք սկսել, այնպես էլ այսօր «Ավորայի» հերոսներն են ձեռք մեկնում ծանր վիճակում հայտնված մարդկանց:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն այս տարի ևս, արդեն երկրորդ անգամ անցկացվեց հայ ժողովրդի համար մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հարկի տակ: «Ավրորա»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը նախ խոսեց «Ավրորայի» ստեղծման և նշանակության մասին:

«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ «Ավրորան» հիմք է տալիս վստահ լինելու, որ անկախ բոլոր մարտահրավերներից, անկախ բոլոր ճգնաժամերից, որոնց «Ավրորայի» հերոսները բախվում են ողջ աշխարհում, նրանք այն մարդիկ են, որոնք հիանալի աշխատանք են կատարում և առաջնորդների այն օրինակն են, որոնց պետք է հետևել:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի Կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին էլ նշեց, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ թեկնածուների անուններ են ստացվում, հերոսներ, որոնք աշխարհի տարբեր ծայրերում արտասովոր մարդկանց տոկունության և ուժի վկայությունն են:

Եվ ահա եկավ այդքան սպասված պահը. 2022 թ.-ի մրցանակի դափնեկրի անունը հնչում է փոքրիկի շուրթերից.

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

23:59 11.08.2025

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

23:55 11.08.2025

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

23:53 11.08.2025

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

23:46 11.08.2025

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

23:37 11.08.2025

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

BACK_TO_TOP