Պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կունենա. Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կունենա. Պապիկյան

15:51 14.11.2022

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան` բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչպես նաեւ ստեղծել նախադրյալներ արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ի նիստում ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ նախարարի հավաստմամբ կներդրվեն նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ:

««Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Գործընթացը կարգավորվելու է Կառավարության որոշմամբ, ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը: «Ես եմ» ծրագրով այս պահին զինվորական ծառայությունը շարունակում է երկու զինծառայող: Նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ. հունվարին:

Սուրեն Պապիկյանը նաեւ տեղեկացրել է, որ մոտ ապագայում կներկայացվեն ոլորտի բարեփոխման նոր օրենսդրական նախաձեռնություններ: «Բարեփոխումների հիմքը եւ նպատակը պայմանագրային զինծառությունն է»,- փաստել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ըստ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի` ներկայացվել է աննախադեպ օրենքի նախագիծ: Նա վստահություն է հայտնել, որ արդյունքները կլինեն արագ եւ կանխատեսելի: «Օրինագիծը կապված է մեր պաշտպանունակության բարձրացման հետ»,- ասել է նա: Արմեն Խաչատրյանը նաեւ կարեւորել է բնագավառում վերջին ամիսներին իրականացված մյուս բարեփոխումները:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ բանակի բարեփոխումների փաթեթում ընդգրկված ամենակարեւոր նախագծերից է, որն ուղղված է բանակի զարգացմանն ու արդիականացմանը:

Հանձնաժողովականները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում իրականացվող բարեփոխումները:

Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Օրենքի նախագիծը Կառավարության որոշմամբ համարվել է անհետաձգելի:

Հարցը կառաջարկվի ընդգրկելու նոյեմբերի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

19:47 04.07.2025

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

19:21 04.07.2025

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

19:14 04.07.2025

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP