Շիրակի մարզում ընթացող և ավարտված սուբվենցիոն ծրագրերում հայտնաբերված  թերությունները ամբողջությամբ վերացված չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC

Շիրակի մարզում ընթացող և ավարտված սուբվենցիոն ծրագրերում հայտնաբերված  թերությունները ամբողջությամբ վերացված չեն

18:38 23.11.2022

Շիրակի մարզում ավարտված ու ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներում խախտումներ ու թերություններ են հայտնաբերվել: Այդ թվում և Գյումրիում, մշտադիտարկումներ կատարել է Շիրակի մարզպետարանի  աշխատանքային խումբը, որը նաև հայտնաբերված թերությունները վերացնելու, նախագծային պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականներ է  տվել կապալառու ընկերություններին։

Մինչև փաթեթներն ուսումնասիրվեցին, շինմրցույթների երկարատև փուլերն անցան, այս տարվա սուբվենցիոն ծրագրերը մարզում մայիսի փոխարեն հուլիսին սկսվեցին։ Մարզի ընդհանուր ծրագրային փաթեթը 7,7 միլիարդ դրամ արժեքով է, հիմնական ուղղություններն էլ գրեթե անփոփոխ՝ ճանապարհաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային կենտրոնների կառուցում, նոր ջրագծերի անցկացում և այլն:

Թեև Գյումրին այս տարի ներկայացել էր ընդամենը վեց սուբվենցիոն ծրագրով, բայց 7․7 մլրդի մոտ կեսը քաղաքային ծրագրերի բաժինն էր։ Ֆինանսավորման չափը՝ 3.2 միլիարդ դրամ է կազմում, որից 1․5 միլիարդը քաղաքի բյուջեից ներդրումն է։ Բայց 6 ծրագրերից երկուսը մինչ հիմա չեն էլ սկսվել։

Սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի ուշացումները, թե ինչպես է լինում, որ միշտ  նախագծային փոփոխությունների պատճառով են, քաղաքապետը բացատրում է, որ այդպիսի խնդիրներն առաջ են գալիս շինաշխատանքների ընթացքում: Բայց քիչ չեն դեպքերը, երբ նախագծողները տեղանքին ու ենթակառուցվածքներին անտեղյակ նախագիծ են կազմում։

«Նախագծողների քանակը քիչ է, շտապում են, մասնակցում են բոլոր տեղերով և չհասցնելով ժամանակի մեջ, արագացնելով՝ խնդիրներ են  առաջ բերում, բնականաբար, «Գնումների մասին օրենքով» ֆիքսված է, պահանջներ կան, պայմաններ կան, հիմա սուբեկտիվ  և օբեկտիվ պատճառներ են եղել»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

 

Սուբվենցիոն ծրագրով քաղաքում հիմնանորոգվում է 8.5  կմ  կամ 102  քառակուսի գծամետր փողոց ու մայթ: Աշխատանքների հիմնական մասն ավարտված է, բայց երկրորդային նշանակության փողոցները շահագործման չեն հանձնում։ Գրեթե բոլորում թերություններ ու շինխախտումներ են հայտնաբերվել։ Խախտումները դիտարկողը եղել է Շիրակի մարզպետարանի աշխատանքային խումբը։

«Իրականացված ասֆատբետոնյա ծածկույթը  չէր համապատասխանում վերին շերտի մանրատիպ ասֆալտի նորմերին, զգուշացվել է կապալառու կազմակերպությանը, եղել են եզրաքարերի շարման  խախտումներ, եղել են մայթերի  ասֆալտբետոնյա ծածկույթում արդեն իսկ քայքայման պրոցեսներ»,- հայտնաբերված խախտումները ներկայացրել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը

 

Մշտադիտարկմանը հաջորդել  են զգուշացումներն ու կապալառու ընկերություններին հանձնարարականները՝ վերացնել թերությունները, բայց առայժմ Գյումրիի շինարարներից պատասխան չեն ստացել: 5 փողոցներում շրջայցերի ժամանակ հայտնաբերել են նաև նախագծանախահաշվային փաստաթղթերում չհամաձայնեցված փոփոխություներ, ինչպես նաև ներքին կոմունիկացիաների անցկացման թերություններ:

Մարզպետարանի մշտադիտարկողներից առանձին քաղաքապետարանի քաղաքաշինության մասնագետները ևս փողոցաշինական աշխատանքներում գտել են թերություններ, ընթացքում եթե դրանք անգամ վերացրել են, ամեն դեպքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ վերջնարդյունքում շինթերություններից խուսափել հնարավոր չի եղել։

 

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ փողոցներ են հիմնանորոգում ու մեծ մասամբ երկրորդական, բայց մյուս կողմից տարբեր պատճառներով  քանդում են կենտրոնական փողոցների որոշ հատվածներ, տեղը կատարում են կամ փոսալցման կամ հարթեցման աշխատանքներ: Ասֆալտաշերտը քանդում են գազի, ջրի, լույսի սնուցման կամ այլ մալուխներ անցկացնելու  համար։

Նման դեպքերում քանդած փողոցը նորից ասֆալտելու պարտավորությունը տվյալ կազամակերպությանն է, որի համար իր միջոցներն է ծախսելու։ Իսկ քաղաքային բյուջեի գումարներով քաղաքապետարանը ևս մեկ տարի ընդամենը անցանելի է պահելու Անի թաղամասի փողոցները։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրում ներառված թաղամասի երկու փողոցների հիմնանորոգումը այդպես էլ ավարտին չեն հասցրել։ Դրանք կմնան խճապատված մինչև եկող գարուն։ Թաղամասի մնացած փողոցները, հիշեցնենք, նախատեսվում է ամբողջական նորոգել ՎԶԵԲ  ծրագրով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

19:47 15.05.2025

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...

Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

19:43 15.05.2025

Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...

«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա Անդրեասյան

19:39 15.05.2025

«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում […] ...

BACK_TO_TOP