21:30 22.11.2022
Անշուշտ, շատերը բախվել են այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են թուլությունը և աչքերի դիմաց մթնելը: Սովորաբար դրանք հազվադեպ են կարևորում, ամեն ինչ վերագրում են հոգնածության։ Շատ իզուր։ Նման վիճակը կարող է վկայել մեծ խնդիրների մասին։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում բացատրել են, թե ինչու է աչքերի դիմաց մթնում։
Արյան ճնշման կտրուկ անկում
Աչքերի դիմաց մթնելու ամենատարածված պատճառը զարկերակային ճնշման կտրուկ անկումն է: Խաթարվում է ուղեղի արյունամատակարարումը, ինչի հետևանքով մարդու մոտ նախաուշագնացային վիճակ է առաջանում: Տատյանա Շապովալենկոյի խոսքով ՝ ճնշման տատանումները կարող են արտահայտվել ինչպես դրա բարձրացմամբ, այնպես էլ իջեցմամբ։ Բացի դրանից՝ աչքերի դիմաց կարող է մթնել ուժեղ սթրեսի պատճառով:
Թունավորում
Անորակ մթերքներից թունավորվելու կամ թմրանյութերի գերդոզավորման դեպքում (օրինակ ՝ միզամուղ կամ մկանային հանգստացնող միջոցներ) կարող է աչքերի դիմաց կտրուկ մթնի և առաջանա համակարգման կորուստ: Նյարդաբան Ալեքսանդր Կոմարովը խորհուրդ է տալիս թունավորման նշանների դեպքում հնարավորինս շուտ շտապօգնություն կանչել: Փորձագետը նաև խորհուրդ է տալիս մեծ քանակությամբ ջուր խմել և սորբենտներ ընդունել։
Ցանցաթաղանթի շերտավորում/աչքում արյունահոսություն
«Զարկերակային հիպերտենզիայով տառապող մարդկանց մոտ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը կարող է առաջացնել ցանցաթաղանթի արյունազեղում կամ ցանցաթաղանթի շերտավորում»,- ասել է Տատյանա Շապովալենկոն։ Նրա խոսքով՝ աչքերի առաջ մուգ կետի հայտնվելը չափազանց սարսափելի ախտանիշ է։ Եթե ժամանակին չդիմեք բժշկի, կարող եք ամբողջովին կուրանալ։
Ուղեղի անոթների աթերոսկլերոզ
«Ուղեղի անոթների աթերոսկլերոզի հետ կապված աչքերի դիմաց մթությունն ավելի բնորոշ է տարեց մարդկանց, քանի որ նրանց անոթներում առաջանում են աթերոսկլերոտիկ թիթեղներ։ Եվ տարբեր իրավիճակներում տեղի է ունենում արյան վերաբաշխում և ուղեղում արյան մատակարարման նվազում»,– նկատել է բժիշկ-փորձագետը։ Այս դեպքում աչքերի դիմաց մթնելը ցույց է տալիս կրիտիկական իրավիճակ, երբ կարող է անհրաժեշտ լինել բժշկական միջամտություն:
Տոքսոպլազմոզ
Ալեքսանդր Կոմարովը հայտնել է, որ ցանկացած մակաբույծ, որը կարող է տեղայնացվել աչքի ապակենման մարմնում կամ գլխուղեղում, կարող է առաջացնել մշուշոտ տեսողություն կամ աչքերի դիմաց մթնում: Այսպիսով, կարևոր է կատարել բժշկական հետազոտություն, որը կբացահայտի մակաբույծների առկայությունը կամ բացակայությունը:
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...