12:50 05.03.2018
Մարտի 12-ից Հայաստանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը, որոնք կտևեն մեկ ամիս: Այդ օրերի ընթացքում կկազմակերպվեն զանազան միջոցառումներ, որոնք իրենց շուրջը կհամախմբեն Հայաստանի բոլոր ֆրանկոֆոն և ֆրանսիական մշակույթով հետաքրքրված մարդկանց:
Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի, օպերայի, ինչպես նաև գաստորնոմիայի միջոցով:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը իր խոսքում նշեց, որ ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր կունենա Հայաստանում ֆրանսերենի տարածման և ամրապնդման գործում:
«Մեկ ամսվա ընթացքում մեր միջոցառումները կբաժանենք 6 փուլի: Մարտի 12-18-ը Կանադայի և Շվեյցարիայի դեսպանատների հետ համատեղ կանցկացվի ֆրանկոֆոն ֆիլմերի 2՜րդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն նոր ֆիլմեր: Փառատոնի բացմանը կցուցադրվի մի քանի օր առաջ 5 Սեզարի արժանացած Ալբեր Դյուպոնելի «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» ֆիլմը»,- ասաց դեսպանը:
Դեսպանը նշեց, որ կլինեն նաև գաստրոնոմիական միջոցառումներ: Ֆրանսահայ շեֆ խոհարարի կողմից կներկայացվեն ֆրանսիական ամենահամեղ խորտիկները:
«Մարտի 21-ին ֆրանսիական գաստրոնոմիան տոնելու նպատակով կանցկացվի «Ֆրանսիայի համը» միջոցառումը, որի ընթացքում կհամախմբվեն 5 մայրցամաքների ավելի քան 200 շեֆ խոհարարներ»,- նշեց Ժոնաթան Լաքոտը:
Իսկ Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը Հայաստանում կամփոփեն ապրիլի 11-12-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: ֆրանսերեն տարբերակով կներկաացվի Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան:
10:14 15.05.2025
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարինՉմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...
10:07 15.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...
10:00 15.05.2025
Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրելԹեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ը համաձայնի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։ Նշվում է, որ Թեհրանը նույնպես պատրաստ կլինի միջազգային դիտորդներին թույլ տալ […] ...
09:50 15.05.2025
Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններովԻսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...
09:45 15.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...
09:40 15.05.2025
Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքովԳազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...