Նրանք իրենցից հետո նաև մի հայտնի լուսանկարի պատմություն են թողել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

Նրանք իրենցից հետո նաև մի հայտնի լուսանկարի պատմություն են թողել

18:10 05.03.2018

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ու  հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը գուցե շատ տարբեր մարդիկ են, բայց նրանց մեկ բան հաստատ միավորում է՝ նրանք երկուսն էլ մեզնից հեռացան 2018-ին՝ իրենցից հետո թողնելով նաև մեկ նկարի պատմություն:

 

Արա Ասոյան

                                                                                                       

 Լուսանկարի զույգին ուշադրություն դարձրեք: Փեսան նույն ինքը՝ Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն է: Բանն այն է, որ Ասոյանն ու նրա կինն են Երիտասարդական պալատի ամուսնությունների սրահում գրանցված առաջին զույգը: 1979 թվականին, երբ բացվեց «Կրծած կուկուռուզ»-ը, այդ շենքում էր գտնվում նաև Հանրապետական ԶԱԳՍ-ը:

 «Ապագա կինս, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, աշխատում էր կառույցի հեղինակների` Արթուր Թարխանյանի, Հրաչ Պողոսյանի եւ Սպարտակ Խաչիկյանի հետ: Մի քանի ամիս էր, ինչ հանդիպում էինք: Մի օր հանդիպեցի նրա ղեկավարներին, նրանք էլ ասացին, որ շուտով կայանալու է ԶԱԳՍ-ի բացումը, ու եթե մեր նպատակները լուրջ են, կարող են օգնել մեզ լինել առաջինները, որ կամուսնանան այնտեղ», –պատմել է Արա Ասոյանը՝ հավելելով, որ իրենց  բավական երկար են «տանջել»՝ կանչելով կոմերիտական ու կուսակցական տարբեր մարմիններ: Կատակ բան չէր՝ բացմանը ներկա էին լինելու հանրապետության ղեկավարները:

«Մեզ զգուշացնում էին, որ ավելորդություններ թույլ չտանք, նրանցից որեւէ բան չխնդրենք: Բացմանն իսկապես ներկա էին Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարները` Կենտկոմի առաջին քարտուղարը, Նախարարների Սովետի նախագահը, Գերագույն խորհրդի նախագահության նախագահը եւ այլն: ԶԱԳՍ-ի ներսում պաստառներ կային` «Слава КПСС» , «Да здравствует СССР», «Советский Народ–самый бракосочетаемый народ»: Շատ գեղեցիկ տիկին Կլարան էր ԶԱԳՍ-ի տնօրենը, ու հենց նա 1979 թվականի ապրիլի 7-ին անցկացրեց մեր ամուսնության արարողությունը: Մեզ հետ եւս չորս զույգ կար: Առաջինը գրանցվեց մեր զույգը, սակայն քանի որ սովետական երկիր էր, հայտարարեցին, որ գրանցվեց բանվորների ընտանիքը», – «Մեդիամաքս»-ին մի օր պատմել է երջանկահիշատակ համաճարակաբանը:

 Ի դեպ գրանցումից հետո տարբեր լուրեր են պտտվել: Դրանցից մեկի համաձայն՝ Արա Ասոյանին ու նրա տիկնոջը Լենինի հրապարակի մերձակայքում  բնակարան են տրամադրել: Իրականում, նրանց նույնիսկ ծաղիկներ չէին բերել, ու նրանց  ընտանիքը 14 տարի վարձով ապրեց:

Արա Ասոյանը կյանքից հեռացավ 55 տարեկան հասակում՝ 2018 թվականի մարտի 3-ին՝ ինֆարկտից :

  Սարգիս Հացպանյան 

Սարգիս Հացպանյանի մահվան լուրը տարածվեց 2018 թվականի հունվարի 20-ին: Նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Արցախյան ազատամարտի մասնակից հասարակական-քաղաքական գործիչը 55 տարեկան էր: Իսկ նրա լուսանկարի պատմությունը հայտնիներից է: Ինքը՝ Սարգիս Հացպանյանն է լրագրող  Գայանե Պողոսյանին պատմել.

«1993-ի ապրիլին էր, Քարվաճառի ազատագրության օրերին։ Քարվաճառում հարյուրավոր խաղաղ բնակիչներ կային` հիմնականում ծերեր, երեխաներ և կանայք։ Տղամարդիկ, զինվորականները և ռազմիկները փախել էին` անզեն մարդկանց թողնելով անօգնական։ Մոտեցանք դռան շեմին նստած կանանց խմբին, և ես թուրքերեն ողջունեցի նրանց։ 80-ն անց ծեր կինը հանդիմանանքով նայեց վրաս ու ասաց. «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք։ Իրենք թռան ու մեզ թողեցին այստեղ… տղամարդիկ փախան, կանանց թողեցին»։ Ես հասկացա ամեն ինչ։ Ադրբեջանուհին մեզ յուրայինի տեղ էր դրել։

– Հայերն արդեն եկել են,- ասացի ես։ Ռազմագերիների պատասխանատուն ես էի։ Բոլորը խիստ հրահանգված էին հարգալից լինել խաղաղ բնակչության հետ։ Մենք հավաքեցինք մարդկանց, տեղավորվեցինք Քարվաճառի երկու շենքերում, ինքս անձամբ զրուցեցի նրանց հետ և բացատրեցի, որ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանված է այստեղ, քանի որ մեր կռիվը մեր դեմ զենք հանած թշնամու դեմ է և ոչ խաղաղ բնակչության։ Որ, ի տարբերություն ադրբեջանցի ռազմիկի ու զինվորականի, մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդու վրա, չենք խոշտանգում նրան, չենք վիրավորում մարդկային արժանապատվությունը։ Եվ իրենք որոշ ժամանակ անց անվնաս կճանապարհվեն մոտակա քաղաքը` Գանձակ (Կիրովաբադ)», – հիշել է Հացպանյանը:

Սարգիս Հացպանյանը պատմել է, որ լուսանկարի կինը 81-ամյա Շեյխա խանումն է եղել: Նա բանաստեղծ էր, աշուղ, բանասաց։ Սուր միտք ուներ, ճարտար լեզու ու բնատուր փիլիսոփա էր։ Հայազգի ազատամարտիկը զրուցելէ կնոջ հետ: Նրանից լսել, որ կռիվը երկու ժողովուրդների կռիվ չէ, իրենք  սիրում ենք հայերին, գիտեն որ սա հայերի երկիրն է, ամենուր հայկական գերեզմաններ են, խաչերով զարդարված քարեր, ամենուր հայկական մշակույթի հետքեր են։ Հարցին, թե չի՞ բացառվում, որ շողոքորթում էր… վախից…, Հացպանյանն այսպիսի պատասխան է տվել.  

«Սկզբում` գուցե, բայց հետո` ոչ։ Որովհետև մենք, իրոք, շատ վեհանձնաբար վերաբերվեցինք նրանց։ Սնունդը քիչ էր, չէր հերիքում, մենք օրը մեկ անգամ էինք սնվում, բայց ռազմագերիներին ապահովում էին ալյուրով, մթերքով։ Նրանք հաց էին թխում, ուտելիք էին պատրաստում ու հրավիրում էին մեզ… Այդ նույն ժամանակ ադրբեջանցիներն աշխարհով մեկ տարածում էին, որ Քարվաճառում սոսկալի սպանդ է, որ հայերը մորթում, խոշտանգում են խաղաղ բնակչությանը։ Եվ ահա Ֆրանսիայից ժուռնալիստներ եկան Քարվաճառ։ Երկուսը հայ էին` լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը և երջանկահիշատակ Ռուբեն Մանգասարյանը… Նրանք բազմաթիվ լուսանկարներ արեցին, զրուցեցին ադրբեջանցիների հետ, տեսագրեցին. խոսեց նաև Շեյխա խանումը։ Նա ասաց, որ հայերը այստեղ յուրայիններից ավելի ջերմ են։ Որ իր տղաները փախան` թողնելով իրենց մորը անպաշտպան, իսկ ահա այս հայ տղաները որքան հոգատար էին իր և մյուսների հանդեպ։ Կուզեի այսպիսի տղաներ ունենալ` ասաց Շեյխա խանումը մատնացույց անելով մեզ և առաջին անգամ բերանից թռցրեց, որ որդին Քարվաճառի ոստիկանապետն է, բայց փախավ, մորը թողնելով։ Եվ ահա Զավեն Խաչիկյանը այդ զրույցի ընթացքում աննկատ լուսանկարել է մեզ…»:

Սարգիս Հացպանյանն այդ ժամանակ 30 տարեկան էր։ Նաև Ֆրանսիայի «Libration» թերթն էր հրապարակել այս լուսանկարը՝ գրելով, որ  ադրբեջանցի կինը Ֆրանսիայից եկած հայ կամավորականին ավելի է սիրում, քան իր որդուն: Բայց սա չխանգարեց, որ Ադրբեջանում այս լուսանկարը տեղ գտնի իրենց դասագրքերում, բնականաբար, ադրբեջանցիներին ցանկալի մեկնաբանությամբ՝ ասում էին, որ զինվորն Ադրբեջանից է, ով անգամ  պատերազմի ժամանակ է հոգատար: Ապատեղեկատվությունը երկար կյանք չունեցավ:

  

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:16 15.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

09:00 15.05.2025

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

Քանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

08:50 15.05.2025

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

08:39 15.05.2025

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...

BACK_TO_TOP