Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին

17:23 15.12.2022

ՌԴ Կազան քաղաքում օրերս տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողով:

Այս հարթակն ընդգրկում էր ինչպես պատմության ու մշակույթի հուշարձանների, այնպես էլ բնության հուշարձանների հետ կապված թեմատիկ կլոր-սեղաններ:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցել են 56 երկրի ոլորտային ներկայացուցիչներ՝ նախարարներ, նախարարների տեղակալներ, դեսպաններ, խորհրդականներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, երիտասարդ մասնագետներ։

ՌԴ պաշտոնական հրավերով համաժողովին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող) և նույն վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը (Գեղարդավանք վանական համալիրի և Ազատ գետի հովտի Համաշխարհային ժառանգության հուշարձանի կառավարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կիրարկման ազգային զեկույցի պատասխանատու)։

Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը, ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը, Թաթարստանի Հանրապետության պետական խորհրդատու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Միյտեմիր Շայմիևը, Սիրիայի Արաբական Հանրապետության, Սալվադորի մշակույթի նախարարները և այլ երկրների պաշտոնատար անձինք։

«Մեծ Մետաքսի ճանապարհ» խորագրով գիտաժողովին հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ պ․ գ․ դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և պ․ գ․ թ․, գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը: Նրանք հանդես են եկել «Միջնադարյան Հայաստանը և Մեծ Մետաքսի ճանապարհը» խորագիրը կրող զեկույցով։ Նշյալ զեկույցը մշակվել էր վերջերս հայտնաբերված Արցախի մելիքների պատվերով կատարված 17-րդ դարով թվագրվող չինական հախճապակուց պատրաստված գտածոների հիման վրա։

Համաժողովի մյուս՝ «Համաշխարհային ժառանգության հուշարձանների կառավարիչների» գիտաժողովի մոդերատորներից էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, պ․ գ․ թ․ Միքայել Բադալյանը։ Արգելոց-թանգարանի տնօրենը հանդես է եկել նաև զեկույցով՝ նվիրված Ուրարտական (Վանի) թագավորությանը, դրա պատմահնագիտական ժառանգության պահպանությանը։

Համաժողովի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Այս համատեքստում ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցությունների ուղղություններով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից համաժողովի մասնակիցներին և գործընկերներին նախարարության ներկայացուցիչները նվիրել են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մասին գրքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

08:30 18.07.2025

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

08:20 18.07.2025

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

08:00 18.07.2025

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

BACK_TO_TOP