17-րդ դարի գողացված նկարը հայտնաբերվել է դեկորատիվ բարձի առցանց լուսանկարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

17-րդ դարի գողացված նկարը հայտնաբերվել է դեկորատիվ բարձի առցանց լուսանկարում

17:12 17.12.2022

Կոլեկցիոներ Քլիֆ Շորերը, ում անվանում են անհետացած արվեստի գործերի որսորդ, գտել է 17-րդ դարի հոլանդացի վարպետ Հենդրիկ Ավերկամպի «Ձմեռային լանդշաֆտ գեղասահորդի և այլ կերպարներով» կտավը, որը գողացվել էր 1978 թվականին դեկորատիվ բարձի գծանկարի լուսանկարից, հաղորդում է Boston Magazine-ի:

Նկարը պատկանել է Վուսթերի արվեստի թանգարանի նախկին հոգաբարձու Ռոբերտ Ստոդդարտին։ Մոտ 45 տարի առաջ գողերը քնած ժամանակ նրա տնից տարել են տասը միլիոն դոլար արժողությամբ 12 աշխատանք։

Շորերը համացանցում զննել է նկարներ, որոնք նման էին անհետացած կտավին և հանդիպել է բարձի լուսանկարին, որտեղ պատկերված էր Ավերկամպի աշխատանքը: Նկարի որակից փորձագետը հասկացել է, որ շրջանակը չէր կարող արված լինել մինչև 1978 թվականը։

Ըստ մետատվյալների՝ նա պարզել է, որ լուսանկարի հեղինակային իրավունքները 2012 թվականից պատկանում են արվեստի գրադարանին։ Այնուհետև, արվեստի բիզնեսում իր շփումների միջոցով նա իմացել է, որ նկարը գնվել է 1995 թվականին Եվրոպայում արվեստի տոնավաճառում: Բայց վաճառվել է Ավերկամպի եղբորորդու՝ Բարենտի անունով։

Շորերը կապ է հաստատել դիլերի զարմուհու հետ: Եվ նրանից նա իմացել է, թե ով է գնել այդ աշխատանքը։ Հոլանդացի զույգ էր։ Այժմ նրանք երկուսն էլ ողջ չեն։ Փորձագետը գտել է նրանց ժառանգներին ու թանգարանի անունից դիմել նրանց՝ գլուխգործոցը խաղաղ ճանապարհով վերադարձնել տիրոջը։ Նա դեռ պատասխան չի ստացել։
Եթե ​​նրա փաստաբանի նամակին չպատասխանեն և չհամաձայնեն կտավը վերադարձնել այն գումարի դիմաց, որի դիմաց այն գնվել է, ապա գործը կդիտարկվի որպես քրեական գործ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

14:38 03.07.2025

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

14:34 03.07.2025

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

14:33 03.07.2025

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի նախորդ երկու տարիների չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել երրորդ փուլ։ Իսպանացին երկրորդ փուլում 6-1, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 733-րդ ռակետ Օլիվեր Թարվեթին (Մեծ Բրիտանիա)։ ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

14:26 03.07.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: ...

Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ

14:17 03.07.2025

Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի […] ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

14:10 03.07.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն: Այցի ընթացքում նախագահը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում «Airbus» օդանավաշինական ընկերության մենեջեր Միգուել Պուլե Տորրեսը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել խոշոր օդանավաշինական կազմակերպության և Հայաստանի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...

BACK_TO_TOP