Գյումրիում հասանելի է առաջին վիրտուալ ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Գյումրիում հասանելի է առաջին վիրտուալ ցուցահանդեսը

20:00 17.01.2023

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունն արվեստում հնարավոր է դարձնում թանգարաններ այցելել նաև ցուցադրությունների մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում՝ գտնվելով տանը։ Սա իրականություն է դարձել VR տեխնոլոգիաների կիրառությամբ։

Վիրտուալ աշխարհում՝ ինչպես իրականությունում․ արվեսատագետ Արտակ Թադևոսյանի արվեստանոցն ու ցուցադրությունը վերարտադրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գյումրեցի մասնագետները։ Ցուցադրությունը Գյումրիում է, բայց VR ակնոցների օգնությամբ հասանելի է ամբողջ աշխարհին։

Գյումրեցի Արտակ Թադևոսյանի մասին Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի դարձավ մի քանի տարի առաջ, երբ բացահայտվեց նրա անսովոր խորհուրդ ունեցող արվեստը՝ փամփուշտներից ու պարկուճներից զարդերի պատրաստումը։ Պարկուճները, որոնք ընդամենը մետաղի ջարդոն են, զարդեր է պատրաստում, դրանք վերածվում են գեղեցիկ կախազարդերի, ապարանջանների, մատանիների։

Ստեղծագործական մի քանի տարիների ընթացքում դրանք էսթետիկ զարգացում են ունեցել։ Հիմա վարպետն ավելի հմտորեն ու ավելի հղկված զարդեր է ստանում։ Նրա արվեստը շատերին է հետաքրքրում, իսկ արվեստանոցը զբոսաշրջային ուղղություններից մեկն է դարձել։

«Տարվա ընթացքում իմ արվեստանոց է այցելում 4-5 հազար զբոսաշրջիկ արտերկրից։ Ես տեսնում եմ նրանց զարմանքը, հիացմունքը և հասկանում եմ, որ նրանից, ինչը մահ է բերում և վտանգում է մարդու կյանքը, ես էսթետիկ իր եմ ստանում։ Երբ համաշխարհային պատմությունն ես ուսումնասիրում, տեսնում ես, որ սերը, արվեստը փրկում են աշխարհը։Հավատացեք՝ կգա մի օր, որ ագրեսիա ծնողներն էլ կգիտակցեն, որ արվեստով ապրելն ավելի խաղաղ է, ավելի հանգիստ է»,- SHANTNEWS-ին  ասել է արվեստագետ Արտակ Թադևոսյանը։

Ասլամազյան քույրերի պատկերասրահի մի անկյունում Արտակ Թադևոսյանի զարդերի կողքին նաև քանդակներն ու աբստրակտ՝ ժամանակակից արվեստի գործերն են ցուցադրվում։ Նկարչական աշխատանքներում ու քանդակներում ասելիքը նույնն է՝ ինչ զարդերի դեպքում է․ խաղաղության կոչ, պայքար պատերազմների ու բռնությունների դեմ։

Արտակ Թադևոսյանի աշխատանքները մարտ ամսին ցուցադրվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միացյալ նահանգներում անհատական առաջին ցուցահանդեսը նաև առաջինն է լինելու, որը հասանելի կդառնա վիրտուալ միջավայրում։ Բավական է հագնել VR ակնոցները և աշխարհի ցանկացած ծայրից կարող ես հայտնվել Արտակի արվեստանոցում կամ անհատական ցուցահանդեսին։

«2 րոպե հետո հայտնվում ես ցուցահանդեսում։ Բացարձակ տարբերություն չկա՝ դու իրական ցուցահանդեսում ես, թե մասնակցում ես ցուցահանդեսին քո տնից։ Սրան գումարած, որ այս հարթակը հնարավորություն է տալիս վարպետի աշխատանքները վերցնել, ուսումնասիրել։ Սա աշխարհում առաջին պրոյեկտներից է, որը հնարավորություն է տալիս վարպետի հետ ծանոթանալ, հաղորդակից լինել նրա ապրումներին, ստեղծագործական պրոցեսին»,-SHANTNEWS-ին ասել է «GO UP» ընկերության հիմնադիր Էդգար Ամիրյանը։

Մասնագետն է նշում՝ վիրտուալ ցուցահանդեսը 99 տոկոսով մոտեցված է իրականությանը, անգամ առավելություններ ունի։ Աշխարհի շատ թանգարաններ կարելի էր վիրտուալ հարթակում այցելել, բայց գյումրեցի մասնագետներն առաջինն են, որ ցուցահանդեսն են վիրտուալ տիրույթում հասանելի դարձնում։

Մասնագետները նպատակ ունեն Գյումրիի շատ այլ վարպետների աշխատանքների և պատմական կառույցների վիրտուալ  հասանելիությունն ապահովել։ Սա համարում են ներդրում զբոսաշրջության զարգացման գործում։ Այլևս Գյումրի այցելելու համար պարտադիր չի լինի երկար ճանապարհ անցնել։ Գյումրին կայցելի բոլոր ցանկացողներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:52 30.04.2025

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

11:43 30.04.2025

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

Միացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

11:28 30.04.2025

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:18 30.04.2025

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...

Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

11:07 30.04.2025

Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...

BACK_TO_TOP