18:46 24.01.2023
Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել մի շարք փոխնախարարների, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Նրա խոսքով՝ իրենց պաշտոններից ազատվել ենպաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, սոցիալական քաղաքականության փոխնախարար Վիտալի Մուզիչենկոն, ինչպես նաև համայնքների և տարածքային զարգացման երկու փոխնախարարներ՝ Իվան Լուկերյան և Վյաչեսլավ Նեպոգոդան։
Հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է հինգ շրջանային վարչակազմերի ղեկավարներին՝ Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյին, Զապորոժիեի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ստարուխին, Կիևի շրջանի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային, Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկիին, Խերսոնի շրջանի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչին։
«Շապովալովը, ով պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար, խնդրել է իրեն հեռացնել աշխատանքից, որպեսզի չսպառնա Ուկրաինայի Զինված ուժերի սննդի կայուն մատակարարմանը՝ սննդամթերքի գնումների հետ կապված սկանդալի պատճառով։
Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հրապարակել են հետաքննական նյութեր, ըստ որոնց՝ Ուկրաինայի ՊՆ-ն, իբր, սնունդ է գնում Ուկրաինայի զինված ուժերի համար Կիևի սուպերմարկետների գներից 2-3 անգամ բարձր գներով։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան ստուգում է նախաձեռնել և հետաքննության համար դիմել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։
12:53 24.05.2025
Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումըԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...
12:40 24.05.2025
ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի: ...
12:26 24.05.2025
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր ՍիյարտոնՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...
12:17 24.05.2025
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...
12:05 24.05.2025
Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետՀոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...