17:57 13.02.2023
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այցելել են երաժշտական քոլեջ՝ մասնակցելու վերանորոգված լսարանների բացմանն ու անվանակոչմանը: Դրանք անվանակոչվել են երաժշտարվեստի երախտավորների, մեծանուն կոմպոզիտորների անուններով, որոնք նաև կրթօջախի շրջանավարտներն են եղել, այդ թվում՝ Լուսինե Զաքարյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Գեորգի Մինասովի, Ռաֆայել Մանգասարյանի, Բորիս Սակկիլարիի: Լսարաններ են անվանակոչվել նաև մերօրյա կոմպոզիտորներ Արմեն Բուդաղյանի և Ռոբերտ Ամիրխանյանի անուններով, որոնք ներկա էին միջոցառմանը: Նորաբաց լսարաններից յուրաքանչյուրում քոլեջի սաները ներկայացրել են տվյալ երախտավորի ստեղծագործություններից ընտրված կատարումներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է քոլեջի մանկավարժական կազմին և ուսանողներին կառույցի 100-ամյակի կապակցությամբ և ընդգծել.
«Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այն կառույցներից է, որի գործունեությունը և պատմությունը վերաճել են կրթական բովանդակությունից և ձեռք են բերել մշակութաբանական նշանակություն, որովհետև սա թրծարան է, որից դուրս են գալիս մեր մշակութային, հոգևոր կյանքը հարստացնող ստեղծագործողները: Ըստ էության՝ նման կառույցների գործունեությամբ է, որ մենք մեզ կարող ենք համարվել քաղաքակիրթ հասարակություն»:
Փոխնախարարը փաստել է՝ երաժշտական կրթօջախները չափազանց կարևոր օղակ են կրթական համակարգում և գտնվում են պետական հոգածության ներքո:
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի տեղեկացմամբ՝ կատարված նորոգման աշխատանքներն իրականացվել են բարերարների աջակցությամբ՝ որպես նվեր 100-ամյա երաժշտական ուսհաստատությանը: Հավելենք, որ վերանորոգվել են քոլեջի 8 լսարաններ և դահլիճը:
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...