13:45 20.08.2018
Օգոստոսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23846 զանգ, գրանցվել է 273 հրդեհ, որից 201-ը՝ բուսածածկ տարածքներում, այրվել է 1060 հա տարածք: Գնդապետ Նահապետյանն անդրադարձավ նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի և համակարգում հաշվառված տրանսպորտային միջոցների վիճակին, մարտական պատրաստության դասընթացներին:
Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ս. Հովսեփյանը զեկուցեց ջրամբարների լցվածության, առաջիկայում սպասվող եղանակի և վերջին օրերին գրանցված տեղումների հետևանքների մասին:
Օգոստոսի 20-ին հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, օգոստոսի 21-ից կնկատվի ջերմաստիճանի բարձրացում՝ 5-6 աստիճանով, իսկ օգոստոսի 23-25-ը՝ կդիտվի առանց տեղումների եղանակ: Ծառայության տնօրենը նշեց նաև, որ օգոստոսի 17-ին և 18-ի գիշերը գրանցվել են կարկտահարության դեպքեր հիմնականում չպաշտպանվող տարածքներում՝ Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզերի առանձին հատվածներում: Այդ օրերին հակակարկտային գազագեներատորային և հրթիռային կայաններից ներգործության է ենթարկվել կարկտաբեր 10 ամպ: Օգոստոսի 19-ին կրկին ներգործության է ենթարկվել 10 ամպ, արձակվել է 33180 կրակոց: Նույն օրը կարկտահարության դեպք է գրանցվել նաև Կոտայքի մարզի չպաշտպանվող տարածքում:
ՀՀ ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը զեկուցեց օգոստոսի 6-16-ը համակարգի աշխատողների երեխաների հանգստի կազմակերպման մասին՝ նշելով, որ այս տարվա ամառային ճամբարի ընթացքում 120 երեխայի հնարավորություն է ընձեռվել հանգիստն անցկացնել Լոռու մարզում:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, առաջիկայում սպասվող միջոցառումների պատշաճ կազմակերպմանը և կառուցվածքային փոփոխություններին: Նախարարը նշեց, որ սպասվող փոփոխությունները պետք է դիտարկել որպես նոր հարթակ, նոր ծրագրերի իրագործման մեկնարկ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...