Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար

16:50 16.02.2023

2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել է, որ կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով մեր երկիրը ներգրավվել է այդ ասպարեզի համաշխարհային գործընթացներում: Հայ կինոյի 100- ամյակի, ինչպես նաև հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ հրատարակվել է մեծանուն ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն արդեն իսկ տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում:

2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իրականացրել է միջոցառումների կազմման աշխատանքները: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունում, որի հայտարարությունը հրապարակված է եղել ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում, և հետաքրքրված բոլոր կառույցները հայտեր ներկայացնելու հնարավորություն են ունեցել: Հաստատված միջոցառումների ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ նախագծեր` գիտաժողովներից, հրատարակություններից ու կրթական ծրագրերից սկսած՝ մինչև ցուցահանդեսներ, միջազգային կինոփառատոններ և մասնակցություն առաջատար միջազգային կինոշուկաներին:

«Կարևորում եմ նաև հայ կինոյի մասին իրազեկման բարձրացման և հանրային խոսույթի զարգացման տեղական ծրագրերը, որոնք ուղղված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում համապատասխան միջոցառումների անցկացմանը՝ ի նպաստ մշակույթի ապակենտրոնացման և հասանելիության ապահովման քաղաքականության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առանձնացնելով, մասնավորապես, «Հայկական կինոդար» ծրագիրը, որը մեկնարկելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ մեկ տարի:

Ծրագրի շրջանակում հայկական դասական և ժամանակակից շուրջ 100 ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Ցուցադրությունները, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու դպրոցականներ և հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ուղեկցվելու են քննարկումներով:

«Ունենալու ենք կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաների համար դասավանդվելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և նմանատիպ առարկաներ՝ ապահովելով նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն: Անցկացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի շաբաթ»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական:

Նախագծերին մասնակցություն են ունենալու նաև միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչներ` ռեժիսորներ, պրոդյուսերներ, քննադատներ և այլք:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով հրատարակչական ծրագրերը, ընդգծել է, որ դրանք թույլ կտան նաև հետազոտական բաղադրիչ ապահովել.

«Մասնավորապես՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ստեղծվելու է երկլեզու պատկերագիրք՝ նվիրված հայկական կինոյի 100-ամյա պատմությանը: Այն ընդգրկելու է մեր ֆիլմարտադրության մասին լիակատար տեղեկատվություն, որն հետագա ուսումնասիրությունների և հետազոտությունների համար լավ նյութ է լինելու: Առանձին հրատարակություն ունենք համր կինոյի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում նախատեսվող գործողություններին, նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, Համո Բեկնազարյանի ֆիլմերի ցուցադրության հնարավորությունը Փարիզում: Նախատեսվում է նաև առանձին տաղավարով ներկայանալ Կաննի միջազգային կինոփառատոնին և կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն:

«Ծրագիրը բազմաբաղադրիչ է: Ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենանք նորովի վերաիմաստավորելու և ներկայացնելու հայկական կինոն ու նաև կարևոր խնդիրների շուրջ հանրային խոսույթ ձևավորելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը կարևոր իրադարձություն է, և այն պետք է ընկալվի որպես անկյունաքար՝ հետագա ռազմավարական ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

Կառավարության ղեկավարը կարևորել է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացումը նաև կինոյի ապագային ու զարգացմանը միտված տեսլական ունենալու առումով:

Հոբելյանական տարվա մեկնարկը նախատեսված է ապրիլի 16-ին` Հայ կինոյի օրը:

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

14:30 30.04.2025

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

14:24 30.04.2025

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

14:04 30.04.2025

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...

BACK_TO_TOP