16:35 20.08.2018
Գյուղատնտես Արարատ Մորիկյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ներկայացրել է շուկայում մրգերի և բանջարեղենի գնաճի հնարավոր պատճառները:
Ըստ գյուղատնտեսի՝ գնաճը պայմանավորված է մի քանի գործոնով: Նրա խոսքով՝ գնաճի առաջին պատճառը այն է, որ ձմեռը սակավաջուր էր, ձյուն չկար. այդ իսկ պատճառով գարնանն արդեն Արմավիրի, Արարատի և այլ մարզերում կառավարությունը հայտարարություն էր տարածել, որպեսզի գյուղացիները բանջարաբոստանային կուլտուրաներ շատ չցանեն, քանի որ հնարավոր է, որ սակավաջուր տարի լինի:
«Գյուղացիները իսկապես քիչ էին ցանել բանջարաբոստանային կուլտուրաներ, շուկայում քանակը քիչ է եղել, այդ իսկ պատճառով էլ թանկացել է»,- ասաց գյուղատնտեսը:
Գյուղատնտեսը նշեց, որ գնաճի հաջորդ հավանական պատճառը գարնանային հորդառատ անձրևներն էին, որոնք վնասեցին հատկապես մորմազգի կուլտուրաները (լոլիկ, պղպեղ) և այլն:
Գյուղատնտեսի խոսքով՝ պտղային կուլտուրաները (դեղձ, ծիրան) այս տարի հատկապես վնասվել են սնկային հիվանդությունների և վնասատու միջատների պատճառով, որոնք այս տարի տաք եղանակի և վաղ գարնանամուտի պատճառով մեկ գեներացիա (մոտ մեկ ամիս) շուտ են սկսել վնասել բերքը:
«Այս տարի շատ տարածվեց խաղողի սնկային հիվանդությունը, որի դեմ այսօր անհնար է պայքարելը: Կարծես բոլոր պատճառները միմյանց գումարվեցին. նախ և առաջ գյուղացիները վախեցան բերք տնկել, որովհետև սակավաջուր տարի էր սպասվում, արդեն քիչ ցանած բերքն էլ սկսեց փչանալ գարնան հորդառատ անձրևների և կարկուտի պատճառով, ուստի կառավարությունը մեղավոր չէ մրգի և բանջարեղենի գնաճի մեջ: Այս տարվա գնաճը ընդամենը մի քանի անհաջող գործոնի համակցություն էր»,- եզրափակեց խոսքը գյուղատնտեսը:
Գյուղատնտեսը նաև հավելեց, որ գնաճի գլխավոր պատճառներից մեկն էլ վերավաճառողների անբարեխիղճ քաղաքականությունն է, որոնք կրկնակի կամ եռակի թանկ են վաճառում բերքը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...