Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը․ ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը․ ՀՀ ԱԳՆ

22:11 22.02.2023

Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ և մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը: ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։

Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։ Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ի հակադրություն, Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։

Այսպիսով, Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։

Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»։

Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

22:41 15.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր […] ...

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

22:28 15.07.2025

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

22:16 15.07.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 օրից պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել՝ չմանրամասնելով, թե ինչպիսի։ «Վատ կլիներ, եթե 50 օր անց համաձայնության չհասնեինք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան այգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն «մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ»։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպիսի […] ...

SHANTNEWS

22:00 15.07.2025

SHANTNEWS

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

21:49 15.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

21:35 15.07.2025

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...

BACK_TO_TOP