Ռուսաստանը Հնդկաստանին Ս-400 ԶՀՀ-ներ կվաճառի նախատեսվածից ցածր գնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ռուսաստանը Հնդկաստանին Ս-400 ԶՀՀ-ներ կվաճառի նախատեսվածից ցածր գնով

19:37 20.08.2018

Ռուս-հնդկական բանակցություններում Ռուսաստանը զիջումների է գնացել Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ների (զենիթահրթիռային համակարգեր) վերջնական գնի հարցում։ Որոշումը պայմանավորված է Հնդկաստանի՝ Ռուսաստանի մարտավարական գործընկերը լինելով, սակայն զիջումը ի վնաս Ռուսաստանի չէ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Razm.info-ն, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Նրա խոսքերով՝ Ս-400-ների մատակարարումները կարող են մեկնարկել 2020 թվականին, եթե մինչև տարեվերջ ստորագրված լինի պայմանագիրը։ Հիմնական դրույթներն արդեն համաձայնեցված են, պայմանագրի ստորագրումը սպասվում է հոկտեմբերին։

Ս-400 համալիրների և 15556 դասի ֆրեգատների գնման համաձայնությունը Հնդկաստանը ձեռք է բերել 2016-ի հոկտեմբերին՝ նախագահների մակարդակով։

Սակայն Համալիրների գնման մտադրության մասին Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել էր դեռևս 2015 թվականի դեկտեմբերին: Երկրի ՊՆ պաշտպանական գնումների խորհուրդը որոշել էր Ռուսաստանից գնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի 5 գնդային լրակազմ՝ դրա համար հատկացնելով 400 մլրդ ռուփի (մոտ 6 մլրդ ամերիկյան դոլար):

Նշենք, որ այս պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանը կդառնա Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի երրորդ արտասահմանյան պատվիրատուն՝ Չինաստանից և Թուրքիայից հետո։

Թուրքիան Ս-400-ների պայմանագիրը ստորագրել է 2017 թ. վերջին: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն ՀՕՊ համակարգի վաճառք: 4 դիվիզիոնի համար Թուրքիան պետք է վճարի 2.5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP