Արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ  80-138 հազար դրամ հավելավճար կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ  80-138 հազար դրամ հավելավճար կստանան

13:46 02.03.2023

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ 2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները: Ատեստավորմանն այս տարվանից կարող է մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ արտադպրոցական ուսհաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած:
2024 թվականից սկսած կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

Ըստ նախարարի՝ սա էական ազդեցություն կունենա ոլորտի աշխատավարձերի բարձրացման առումով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսհաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված դրանց բյուջեներից, փորձ է արվել այդ առումով պետական քաղաքականությամբ ավելի համահարթ և համաչափ մոտեցման տանել նույն աշխատանքի համար վարձատրությունը:
Ըստ այդմ՝ սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝
Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 100.000 դրամ:
Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 80.000 դրամ:
Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 60.000 դրամ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս փուլում ընտրվել են այն ուղղությունները, որոնք ունեն ավելի մեծ թվով շահառուներ. ոլորտի աշխատողների շուրջ 30 տոկոսը հնարավորություն կունենա մասնակցելու կամավոր ատեստավորմանը և ստանալու համապատասխան լրավճար:
Նախատեսվում է, որ դիմումների ընդունումը կմեկնարկի մարտի 15-ից՝ էլեկտրոնային եղանակով: Նախարարի խոսքով՝ տեղեկատվական համակարգը, որը մշակվել է մեկ ամսում, կօգնի ավելի թափանցիկ դարձնել գործընթացը:
Այդ ժամկետում պատրաստ կլինեն նաև ուղեցույցները, որոնք մասնագետներին պատկերացում կտան թեստերի կառուցվածքի և դրանց կազմման տրամաբանության, առաջադրանքների նմուշների վերաբերյալ: ԳԹԿ-ն համապատասխան մասնագիտական բուհերի հետ զուգահեռ իրականացրել է թեստերի մշակման աշխատանքները:
Ատեստավորման գործընթացը, համաձայն նախնական ժամանակացույցի, նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը: Նախարարի խոսքով՝ ատեստավորումը հաղթահարած մանկավարժները մայիսից արդեն կստանան լրավճարներ, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար: «Խրախուսում ենք բոլոր շահառուներին ակտիվորեն դիմել, քանի որ սա լավ հնարավորություն է արտադպրոցական ոլորտում, որտեղ երբեք նման նախադեպեր չեն եղել, ունենալ ավելի լավ աշխատանքային պայմաններ»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս ուղղությամբ հանրության շրջանում կիրականացվեն համապատասխան իրազեկման աշխատանքներ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրել է գործընթացն առցանց իրականացնելու հնարավորությունը, որին ի պատասխան՝ նախարար ժաննա Անդրեասյանը նշել է, որ առցանց թեստավորում գործում է տնօրենների հավաստագրման գործընթացում, որը սկզբունքորեն կիրառելի է նաև ատեստավորման մասով:

«Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքի կարիք կա՝ էլեկտրոնային շտեմարանների ձևավորման առումով, որպեսզի յուրաքանչյուր առարկայի ուղղությամբ ունենանք բավարար առաջադրանքներ՝ էլեկտրոնային թեստեր գեներացնելու և որակական արդյունք ապահովելու համար: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման մասով, որի գործընթացը սկսել ենք ավելի վաղ, կարծում եմ՝ մինչև տարեվերջ կունենանք բավարար բազա, որը թույլ կտա այն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Արտադպրոցական ոլորտում գործընթացը նոր է և բավականին առանձնահատուկ, սակայն այս ուղությամբ ևս բավարար աշխատանքներ տանելուց հետո, կարծում եմ, այդ տրամաբանությամբ կկազմակերպվեն աշխատանքները»,-շեշտել է նախարարը:

Հայտերի ընդունում

Ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ: Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների, հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում՝ ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ: Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը ևս հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի կայքերում:
Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը, և նույն էջում էլեկտրոնային եղանակով ստանում են ծանուցում՝ հայտը գրանցված լինելու մասին։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Ատեստավորման կազմակերպում և անցկացում
Տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներց կազմված հանձնաժողովը ձևավորվում է ԳԹԿ-ի տնօրենի հրամանով։ Թեստերը, մեթոդական ուղեցույցները, առաջադրանքներում ընդգրկվող նյութը և առաջադրանքների նմուշները, ըստ ուղղությունների, կազմվում են ԳԹԿ-ում՝ տվյալ ուղղությամբ ոլորտային և առնվազն 7 տարվա մանկավարժական կամ գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ որակավորմամբ մասնագիտական կրթություն տրամադրող բուհում և տրամադրվում ԳԹԿ-ին։
ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորումը կազմակերպելու նպատակով ընտրում է ատեստավորման կենտրոններ: Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Ատեստավորման արդյունքների ամփոփում և բողոքարկում
Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողն արդյունքների հրապարակմանը հաջորդող աշխատանքային օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել տվյալ ուղղությամբ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական հանձնաժողովին։ Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին:

Ատեստավորման արդյունքով մանկավարժական աշխատողի լրավճարի տրամադրում
Սահմանված արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին`
նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի լրավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ,
70-79 և 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը լրավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է լրավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ,
նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը պահպանվում է արդեն սահմանված չափով և ժամկետով։
Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, որոնց հանրագումարային ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով նախատեսված առավելագույն աշխատաժամանակը, իսկ ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ միայն հիմնական աշխատավայրից։
Հավելենք, որ նախատեսված լրավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

21:11 11.08.2025

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...

Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»

21:00 11.08.2025

Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից» ու վերադարձել «Միլան»։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ «Միլանը» 5 միլիոն եվրո է վճարել` կողմերի վարձակալական պայմանագիրը խզելու համար։ Դրանից բացի, 32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Գալաթասարայից» 651 հազար եվրո աշխատավարձը ստանալուց։ Մորատան վարձավճարով «Գալաթասարայ» էր տեղափոխվել 2025թ-ի փետրվարին։ Նա […] ...

Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանել

20:55 11.08.2025

Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ պատմական քայլ է անվանել: Այս մասին նա ասել է Անկարայում իր նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Ես […] ...

Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ

20:50 11.08.2025

Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, օգոստոսի 13-ին կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարության, խոշոր եվրոպական երկրների, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեզ հրավիրել է մասնակցելու […] ...

BACK_TO_TOP