




23:27 04.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շաբաթ օրը՝ մարտի 4-ին, աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ։
Նախարարի առաջին կանգառը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։ Թանգարանն աշխատում է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ն։ Նախարարը շրջել է արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել խնդիրներին։
Արգելոցի տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, ընդհանուր տարածքի բարեկարգման, մասնավորապես` ցանկապատի կառուցման և թանգարանային շենքի նորոգման, լուսավորության ցանցի արդիականացման խնդիր։
Հարևան բնակավայրի բնակիչները արգելոց-թանգարանի տարածքը օգտագործում են նաև որպես ճանապարհ, ինչին նպաստում է կիսաքանդ, տեղ-տեղ էլ ընդհանրապես գոյություն չունեցող ցանկապատը։ Շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով պատմամշակութային տարածքն ունի պատշաճ սպասարկման անհրաժեշտություն, ինչը, ըստ թանգարանի տնօրենության, հնարավոր չէ լիարժեք իրականացնել առկա երկու հավաքարարի և մեկ բանվորի միջոցով։
« «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մեր ամենակարևոր պատմամշակութային այցեքարտերից մեկն է և պետք է անպայման բարեկարգ ու ներկայանալի լինի՝ ընդգրկվելով զբոսաշրջային ծրագրերում»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա թանգարանի տնօրենությանը հանձնարարել է ներկայացնել բարեկարգման նախահաշիվ՝ միաժամանակ շեշտելով, որ այս տարվա ծրագրերում թանգարանի շենքային հատվածի տանիքի նորոգումն արդեն ներառված է, սակայն շատ կարևոր է նորոգման աշխատանքների ամբողջական իրականացումը։
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանն էր։ Հայաստանում ամենամեծերից մեկը համարվող թանգարան-հուշահամալիրի շուրջ 31 հա մակերեսը մշտական հոգածության անհրաժեշտություն ունի, որն ապահովում են կառույցի 102 աշխատակիցները։
Նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել ընդհանուր ցուցադրությանը՝ հատկապես հետաքրքրվելով գորգերի հավաքածուով։ Ավելի քան 2200 գորգերի և գրեթե նույն քանակությամբ կարպետների հիմնական մասը պահվում է պահոցներում։ Ըստ տնօրենի՝ դրանց մոտ 60 տոկոսը համապատասխան նորմերի և կանոնների պահպանմամբ մաքրվել և առանձնացվել է, մաքրման աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի։ Թանգարանում՝ գորգերի ցուցադրության սրահում, աշխատում է նաև գորգագործ վարպետը՝ ներկայացնելով գորգագործության արվեստը՝ որպես թանգարանի կողմից իրականացվող կրթական ծրագիր։
Թանգարանում գործում է գրադարան, որտեղ կա անտիպ հավաքածու, որը գիտնականների համար կարող է ծառայել որպես հետազոտական նյութ։
Արմավիր կատարած մարզային այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել մարզումային պայմաններին և առկա մի շարք խնդիրներին։ Նախարարին զեկուցվել է, որ մասնաճյուղերի հետ միասին շուրջ 228 սաներ հաճախում են մարզադպրոց՝ սկսած 7 տարեկանից։ Այստեղ իրականացվում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի մարզումներ։ Հպարտությամբ ներկայացնելով իրենց սաների մարզական հաջողություները՝ դպրոցի տնօրենն ու մարզիչները շեշտել են, որ սաների թվում, թեև փոքրաթիվ, կան նաև աղջիկներ՝ այդ թվում մեծ նվաճումների ասպարեզում հաջողությունների հասած։ Նախորդ տարի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Անի Հովսեփյանի՝ չեմպիոն դառնալուց հետո, որը նաև ճանաչվեց տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը, ավելացել է դպրոցում բռնցքամարտով զբաղվող աղջիկների թիվը։
Մարզադպրոցն ունի բարեկարգման և ջեռուցման առաջնային խնդիր, որը կարող է իրականացվել շենքի հետ կապված իրավունքների հստակեցումներից հետո։
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...
21:00 11.08.2025
Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից» ու վերադարձել «Միլան»։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ «Միլանը» 5 միլիոն եվրո է վճարել` կողմերի վարձակալական պայմանագիրը խզելու համար։ Դրանից բացի, 32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Գալաթասարայից» 651 հազար եվրո աշխատավարձը ստանալուց։ Մորատան վարձավճարով «Գալաթասարայ» էր տեղափոխվել 2025թ-ի փետրվարին։ Նա […] ...
20:55 11.08.2025
Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ պատմական քայլ է անվանել: Այս մասին նա ասել է Անկարայում իր նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Ես […] ...
20:50 11.08.2025
Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, օգոստոսի 13-ին կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարության, խոշոր եվրոպական երկրների, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեզ հրավիրել է մասնակցելու […] ...