Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմել. Արմեն Ղուկասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմել. Արմեն Ղուկասյան

11:50 21.08.2018

ՀՀ ոստիկանությունն ամփոփում է նախորդ 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նշեց, որ թեպետ 100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսով բարեփոխումներ իրականացնելու համար, բայց բավարար է՝ գործունեության գլխավոր ուղղությունները նախանշելու, հետագա կարգավորումները տեսնելու, օրինագծեր նախապատրաստելու, փոփոխությունների պատրաստ ու կարողունակ թիմ ձևավորելու համար:

Նա նշեց, որ 2018 թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,3 տոկոսով: Նա ընդգծեց՝ խոսքը գրանցված հանցագործությունների մասին է, որոնց թվի աճն, ըստ Ղուկասյանի, պայմանավորված է մի կողմից ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության աճով, մյուս կողմից` հանցագործությունը գրանցումից թաքցնելու արատավոր երևույթի բացառմամբ:

Ղուկասյանը նշեց՝ քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմել: Շտաբի պետն ասաց, որ հաշվետու շրջանում ընթացք է տրվել հանցագործության մասին 13 215 հաղորդման, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 9 730. աճը կազմել է 35,8 տոկոս, ինչն, ըստ Ղուկասյանի, խոսուն թիվ է:

«Ոստիկանության ամենօրյա ուշադրության կենտրոնում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը. բացահայտվել են վարույթում գտնվող գործերով 1253 ծանր, 133 առանձնապես ծանր հանցագործություն, այդ թվում՝ սպանության և սպանության փորձի 42, առողջությանը ծանր վնաս պատճառելու 108, բռնաբարության և բռնաբարության փորձի 17, հրազենի ապօրինի շրջանառության 206, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 138, խուլիգանության 111, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 410, այդ թվում՝ իրացման նպատակով՝ 228, թմրամիջոցների մաքսանենգության 66, ավազակության 23, կողոպուտի 82, գողության 1222, այդ թվում՝ բնակարանային գողության 166, խարդախության 233 դեպքեր և այլն»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP