Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը․ ԱՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը․ ԱՀ ԱԳՆ

23:48 10.04.2023

ԱՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ․

«Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50 անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին և տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ գերեվարվեցին, որոնց մի մասը դաժանաբար սպանվեց գերության մեջ, իսկ 19 անձանց ճակատագիրը մինչ այսօր մնում է անհայտ: Այդ հրեշավոր դեպքերից երկու շաբաթ անց բնակավայրը կրկին ենթարկվեց հարձակման, և իրենց հարազատներին հուղարկավորելու վերադարձած բնակիչները դարձան Ադրբեջանի զինված ուժերի նոր վայրագությունների զոհը։

Մարաղայի կոտորածը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ու տեղահանությունների շարունակությունն էր, որի նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման օրինական պահանջը, ինչպես նաև էթնիկ զտման և բռնի տեղահանության միջոցով արցախահայությանը զրկել հայրենիքից։

Չնայած այն հանգամանքին, որ Մարաղայում կատարված վայրագությունները մանրամասնորեն փաստագրվել են միջազգային հանրության, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, համապատասխան միջազգային կառույցների կողմից այս հանցագործության պատշաճ քաղաքական գնահատականի բացակայությունը և անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի հետագա ագրեսիայի, նրա ղեկավարության վարած հայատյաց և ցեղասպան քաղաքականության շարունակման և ամրապնդման համար: Արդյունքում՝ վստահ լինելով իր անպատժելիության մեջ՝ հետագայում Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց ևս երկու լայնամասշտաբ պատերազմ՝ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին, արցախահայության դեմ իրականացնելով նոր վայրագություններ և ռազմական հանցագործություններ, մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչպես նաև օկուպացնելով Արցախի Հանրապետության նոր, ավելի ընդարձակ տարածքներ:

Այսօր էլ, անտեսելով Արցախի շրջափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, «՝ 120 օր շարունակ Արցախի բնակչությանը պահելով ապօրինի շրջափակման մեջ, զրկելով տարրական կենսապայմաններից, ստեղծելով հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև ահաբեկչական գործողություններով հետամուտ լինելով Արցախի հայաթափման իր հանցավոր ծրագրի իրականացմանը:

Կրկին կոչ ենք անում միջազգային բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի իշխանությունների ոճրագործությունները դադարեցնելու և դրանց լուռ ականատեսը կամ նույնիսկ հանցակիցը չդառնալու համար, գործնական ու արդյունավետ գործողություններով Ադրբեջանին բերել իրավական և կառուցողական դաշտ՝ հարկադրելով վերջինիս ավտորիտար ղեկավարությանը հարգել միջազգային իրավունքն ու իրենց ստանձնած պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

19:20 26.07.2025

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

Սիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

19:08 26.07.2025

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

19:00 26.07.2025

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

Իսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

18:52 26.07.2025

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

Սիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

18:40 26.07.2025

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

BACK_TO_TOP