Կին և տղամարդ ոստիկանների կոլեկտիվ ինտելեկտը օժանդակելու է շատ ավելի արդյունավետ ծառայություն ունենալուն. ՆԳ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Կին և տղամարդ ոստիկանների կոլեկտիվ ինտելեկտը օժանդակելու է շատ ավելի արդյունավետ ծառայություն ունենալուն. ՆԳ փոխնախարար

21:59 14.04.2023

Ապրիլի 13-ին Երևանում անցկացվեց «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։

«Դուք կարող ուժ եք, Դուք ունակ եք իրականացնելու ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ կատարումը և հետևապես անկախ սեռից ոստիկանության համակարգում մուտք գործելու հնարավարություն պետք է ունենան թե տղամարդիկ, և թե կանայք։ Կին և տղամարդ ոստիկանների կոլեկտիվ ինտելեկտը օժանդակելու է շատ ավելի արդյունավետ ծառայություն ունենալու հարցում, ընդ որում խոսքս վերաբերում է ոչ միայն պարեկային ծառայության, այլ նաև առհասարակ ոստիկանության համակարգին, իրավապահ համակարգին, որտեղ կանանց ներգրավվածությունը չափազանց կարևոր է,- նշեց Արփինե Սարգսյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծեց հատկապես ընտանեկան բռնության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և այլ հանցագործությունների բացահայտման գործում կին ոստիկանի մոտեցումների, զոհերի հետ հաղորդակցության կարևորությունը, քանզի բացահայտումները պայմանավորված են կին ոստիկանների պատշաճ աշխատանքով և ոստիկանությունում նրանց ներգրավվածությամբ։

Նա կարևորեց Ներքին գործերի նախարարության նախաձեռնությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավվածության խթանմանը նպաստելու գործում, ինչի կապակցությամբ ապրիլի 11-ից մեկնարկել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին դիմորդների նախագրանցման գործընթացը։
Փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսեց գործընթացի հնարավորությունների մասին, որոնք հետագայում թույլ կտան իրականացնել կանանց նպատակային ընդունելություն, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման լայնամասշտաբ միջոցառումներ, և դրանով իսկ հավակնել ոստիկանությունում կանանց ներգրավվածության ապահովմանը։

Կարևորելով Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր գնահատեց Ներքին գործերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բացման խոսքում կարևորեց ոստիկանության ծառայությունում կանանց թվի ավելացումը, ինչն էլ հասարակություն-ոստիկանություն հաղորդակցության շրջանակներում հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը անդրադարձավ ԱՄՆ դեսպանատան և ՆԳՆ–ի համագործակցությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությանը։ Նա պատրասատկամություն հայտնեց աջակցել պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին։
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը կարևորեց կանանց նկատմամբ բռնության վերացման, նրանց հասարակական-քաղաքական կյանքում ներգրավելու, խտրականությունը բացառող և իրավունքահեն մոտեցումները, և նշեց, որ գրասենյակն արդեն իսկ իրականացրել է այդ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացին, ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին անդրադարձավ ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանը։ Նա խոսեց ոստիկանությունում կին ծառայողների հետ իրականացված աշխատանքների և առաջիկայում նախատեսվող գործընթացների մասին, ինչպես նաև ներկայացրեց Ներքին գործերի նախարարության իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն էր վեր հանել այն խնդիրները, որոնք օբյեկտիվորեն սահմանափակում և խոչընդոտում են իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնմանը և դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնել:
Իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ ՄԻՊ կողմից ձեռնարկված միջոցառումների մասին խոսեց ՄԻՊ աշխատակազմի
Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Թագուհի Հարությունյանը։ Նա ներկայացրեց ՄԻՊ նախաձեռնությամբ ոստիկանությունում կանանց ակտիվ ներգրավման և խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Քննարկման ընթացքում փորձագետ Շուշանիկ Խուրշուդյանը կարևորեց ոստիկանությունում ծառայության անցնելու համար առողջական և ֆիզիկական պահանջները սահմանող իրավական ակտի գենդերազգայունությունը։ Նա ընդգծեց օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների վերանայման անհրաժեշտությունը և ներկայացրեց միջազգային լավագույն փորձը։

Կանանց դեպքում ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված առողջական վիճակի պահանջների վերանայման տեսլականի մասին խոսեց
Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Նա ընդգծեց կին դիմորդների առողջական վիճակի գնահատմանն ուղղված իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը և ներկայացրեց ընդհանրական ուսումնասիրություններով արձանագրված ցուցանիշներ։
Հանդիպման մասնակիցները կարևորեցին ոստիկանությունում ծառայության անցնելու համար կին դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները կարգավորող իրավական ակտերի պահանջների մեղմացումը։ Փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծեց այդ ուղղությամբ ԱՄՆ և ՄԱԿ գործընկերների հետ իրականացված տարբեր ֆոկուս-խմբային քննարկումները, որոնք թույլ են տվել վեր հանել ոստիկանության ծառայությունում կանանց ընդունելության չափանիշների մեղմացման տեսլականը և դրանց կենսագործման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները։
Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

Ոստիկանությունում կանանց ներգրավման խթանման շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ունենալ ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհուրդ, որը թույլ կտա ավելի բովանդակային անդրադառնալ կին ծառայողների խնդիրներին և բոլոր հնարավոր լուծումներին։
Տարեվերջին մեծ համաժողովի շրջանակներում կամփոփվեն ոստիկանության ծառայությունում կանանց ընդունելության և ընդհանուր ներգրավվածության արդյունքները, ինչպես նաև նրանցից լավագույններին կհանձնվեն մրցանակներ՝ ըստ համապատասխան անվանակարգերի։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթացի վերջնաժամկետը մայիսի 10-ն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

19:20 26.07.2025

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

Սիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

19:08 26.07.2025

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

19:00 26.07.2025

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

Իսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

18:52 26.07.2025

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

Սիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

18:40 26.07.2025

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

BACK_TO_TOP