Ոստիկանությունը բացահայտել է Ճապոնիայի վարչապետի ելույթի վայրի մոտ պայթյունի կազմակերպիչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Ոստիկանությունը բացահայտել է Ճապոնիայի վարչապետի ելույթի վայրի մոտ պայթյունի կազմակերպիչին

11:29 15.04.2023

Ճապոնիայի ոստիկանությունը պարզել է, որ շաբաթ օրը վարչապետ Ֆումիո Կիսիդայի մոտ պայթյունն իրականացրել է 24-ամյա Ռյուջի Կիմուրան՝ արևմտյան Կավանիշի քաղաքից։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

NHK-ի փոխանցմամբ՝ Կիմուրան հրաժարվել է պատասխանել հարցերին հարցաքննության ժամանակ։ Ձերբակալության ժամանակ ոստիկանները նրանից առգրավել են գլանաձեւ առարկա, որը, ենթադրաբար, պայթուցիկ սարք է։

Շաբաթ օրը մի տղամարդ արևմտյան Վակայամա քաղաքում Կիսիդայի ելույթից առաջ մի առարկա է նետել, որը պայթել է: Միջադեպի ժամանակ կառավարության ղեկավարը զրուցում էր իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուի հետ: Նետումից հետո հարձակվողը ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից մինչև պայթյունը։ Ներկաներից ոչ ոք, ըստ նախնական տվյալների, չի տուժել։ Կիսիդային տարհանել են Վակայամայի ոստիկանական բաժանմունք, բայց հետո նա վերադարձել է՝ շարունակելու իր հրապարակային ելույթները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ

19:27 30.07.2025

Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ

«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է. «Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը

19:18 30.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել, ◾️ Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 25-ին, 26-ին, 27-ին, […] ...

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

19:10 30.07.2025

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ […] ...

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

19:00 30.07.2025

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

Խորհրդարանական մակարդակում երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող նախագծերը մշակվում, ապա օրենքի ուժ են ստանում հենց այս` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:   ...

Ամեն ինչ անելու ենք  լավ արդյունք գրանցելու համար․ Հովհաննես Համբարձումյան

18:52 30.07.2025

Ամեն ինչ անելու ենք  լավ արդյունք գրանցելու համար․ Հովհաննես Համբարձումյան

«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ասել է. «Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք  լավ արդյունք գրանցելու համար։ Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեի ընթացքում […] ...

Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին

18:46 30.07.2025

Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին

Հուլիսի 18-ից 30-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Կոտայքի մարզի Արզական, Գառնի, Զովունի, Սյունիքի մարզի Տավրոս և Վայոց ձորի Չիվա բնակավայրերում: Մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […] ...

BACK_TO_TOP