21:34 22.08.2018
Կառավարության համար տնտեսական առաջընթացի կարևոր մաս է փորձարարական ճյուղը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսական առաջընթացի մասին կառուցվածքում պետք է միշտ ուղերձ հղել, որ բաց են նոր գաղափարների համար։ Նա նաև ներկայացրեց, թե որոնք կարող են լինել փորձարարական ճյուղերը։ Փաշինյանն ընդգծեց՝ աշխարհում զարգանում են բիոտեխնոլոգիաները, և մեր շատ հայրենակիցներ այս ոլորտում լուրջ ներգրավվածություն ունեն։
«Հույս ունենք քաջալերել, որ իրենք իրենց ընկերությունների դուստր ձեռնարկությունները բացեն այստեղ։ Այդպիսին կարող է լինել դեղագործության ոլորտը։ Այս սեգմենտը առաջարկությունների բաց սեգմենտ է, Կառավարությունը սրանով ուղերձ է հղում, որ պատրաստ է նոր գաղափարներ քննարկել, ներդրումային միջավայրերում նոր գաղափարների համար որոշակի պայմաններ ստեղծել»,- ասաց նա։
Վարչապետը խոսեց նաև ադամանդագործության և ոսկերչության ոլորտների մասին, նշեց՝ ժամանակին ադամանդագործությունը բավական զարգացած էր Հայաստանում, բայց, ցավոք, դրամի փոխարժեքի բարձրացման, նաև ադամանդի շուկայում ազատականացման պրոցեսի հետևանքով այդ ոլորտը Հայաստանում, ըստ էության, կանգ առավ։ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը շատ կարևորում է այս ոլորտի զարգացումը Հայաստանում, ասաց՝ կան ընկերություններ, որ աշխատում են այդ ուղղությամբ, և հուսով է՝ հաջողություն կունենան, կառավարությունը նրանց կաջակցի։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է ապրանքների տուրիստական արտահանումը։ Նա նշեց՝ ցանկացած երկրում, ուր գալիս են զբոսնելու, ընդունված է տարբեր իրեր գնել՝ որպես զբոսաշրջային տուրի մի մասնիկ։ Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում դա կարող է ոսկեգործության ոլորտի զարգացման խթան լինել։ Փաշինյանը խոսեց նաև թեթև արդյունաբերական ապրանքներից, Հայաստանում կոշիկի ու հագուստի արտադրությունից։ Նա ասաց, որ կոշիկի արտադրությունը Հայաստանում լուրջ ավանդույթներ է ունեցել, հիմա որոշակի աշխուժացում կա ոլորտում, նաև տեքստիլի արտադրության մեջ, նշեց, որ նաև ներդրումային հետաքրքրություն կա՝ նոր արտադրություն սկսելու համար։ Վարչապետը տեղեկացրեց՝ այսօր արդեն հաջող արտադրություն կա, և պետք է կարողանան աջակցել ոլորտին՝ արտաքին շուկաներ դուրս գալու համար։
«Շատ կարևոր է, որ ոլորտում ներգրավված մարդիկ ուղերձ ստանան, որ կառավարությունն աջակցում է նրանց։ Կարևոր է արձանագրել, որ պետք է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն։ Մեր շուկան շատ փոքր է ցավոք: Մենք չենք կարող հույս ունենալ, որ մեր շուկայի վրա հաշվարկված տնտեսությամբ կարող ենք աշխատատեղեր ստեղծել, բարձր աշխատավարձեր ապահովել, դրա համար մեր տնտեսությունը պետք է լինի միտված արտահանմանը»,- նշեց նա։
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...