Լրիվ ջազային հանդիսատես է, Գյումրիի հետաքրքիր էներգետիկայից մեծ հաճույք եմ ստանում․ Լևոն Մալխասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Լրիվ ջազային հանդիսատես է, Գյումրիի հետաքրքիր էներգետիկայից մեծ հաճույք եմ ստանում․ Լևոն Մալխասյան

19:39 05.05.2023

Երեկվանից ու մինչև մայիսի 7-ը Գյումրիի թանգարանների բակերը վերածվում են ջազային համերգների հարթակի։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Մանուկյան» ընկերության նախաձեռնությամբ, արդեն 5-րդ անգամ քաղաքում անցկացվում են ջազային օրեր, իսկ խորագիրը նույնն է՝ «Հայը ջազում, ջազը՝ բակում»։ 2017 թվականից ամենամյա դարձած երաժշտական փառատոնը սիրեցին ոչ միայն գյումրեցիները, նաև քաղաքի հյուրերը։

Քաղաքային մշակույթի հարուստ միջավայրի նկարագիրը Գյումրիի պատմական միջուկում է, որտեղ հին թաղերի բակերը, գյումրեցու ասած՝ հայաթները, հատուկ տեղ ունեն, որոնք ավանդական զրուցատեղի են եղել։ Քաղաքային մշակույթի բնութագիրն են թանգարանները և այս հանգամանքն է դրդել, որ կազմակերպիչները «ջազը բակ բերեն»։

«Ունեցել ենք տարիներ, երբ հարաբերական դադար է եղել, և այդ տարիների ընթացքում, ցավոք, չենք ողջունել մեր ջազային հանդիսականին թանգարանների բակերից, բայց ի պատիվ բոլոր աջակիցների, և մասնավորապես ԿԳՄՍ նախարարության, այս տարի 5-րդ անգամ է, որ Հայաթ-ջազ նախագիծը դառնում է իրականություն և այսօրվանից սկսած 4 օր Գյումրիի թանգարանների բակերում ջազ է հնչելու՝ հայ և համաշխարհային ճանաչում ունեցող ջազ երաժիշտների մատուցմամբ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

 

Օրն ու եղանակը ևս ջազային տրամադրություն էր բերել։ Փառատոնային առաջին օրը բացօթյա երաժշտության հարթակ էր ստեղծվել Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում, որը թե՛ ներսից, թե՛ դրսից մշակութային քաղաքը, հետաքրքիր կենցաղը բնորոշող այցեքարտ է։ Թանգարանի բակում ջազի սիրահարներն էին, իսկ ավելի կոնկրետ MALKHAS JAZZ BAND-ի երկրպագուները։

Ջազը որպես իմպրովիզների և ստեղծագործական ազատության երաժշտություն դեռ 1920-ականներից սկսեցին լսել Հայաստանում, որի ակունքներում է եղել հայկական Ջազի լեգենդ Լևոն Մալխասյանը՝ Մալխաս Ջազը։ Ինչպես նախորդ փառատոներին այս անգամ ևս Մալխաս Ջազ բենդի համերգը Ձիթողցոնց թանգարանի բակում էր, իսկ համերգացանկում էստրադային ու հեղինակային կատարումներ էին։

«Ջազը և Գյումրին նմանություն ունեն իրենց  ազատության և ըմբոստության հոգեկերտվածքի իմաստով, որովհետև ինչպես ջազային երաժշտությունը ազատության պահանջից ծնված երաժշտություն է, այնպես էլ գյումրեցիները շատ ազատասեր են և ազատական իրենց մտքերի մեջ՝ մանավանդ արվեստը գնահատելիս»,- շեշտում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը։

Հանդիսատեսի էներգիան է օգնում արվեստագետին, երաժիշտին ստեղծագործել և միմյանց փոխանցել այն բարություն և ազատություն բերող հոգեվիճակը։ Հայաստանի ժողովրդական արտիստ, հայ ջազմեն Լևոն Մալխասյանին գյումրեցի հանդիսատեսը փոխանցեց ջազային էներգիան։

«Հանդիսատեսը հրաշալի է, լրիվ ջազային հանդիսատես է, ով շատ լավ հասկանում և լսում է ջազը։ Ես մեծ ոգևորությամբ եմ գալիս Գյումրի և հաճախ եմ լինում Գյումրիում։ Գյումրիի հետաքրքիր էներգետիկայից մեծ հաճույք եմ ստանում»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը։

«Ինձ համար միշտ հաճելի է եղել Գյումրին, ինչու ոչ՝ Կիրովականում, Սյունիքում, Դիլիջանում և բոլոր մարզերում ելույթ ունենալ։ Ինձ շատ հաճելի է ևս մեկ անգամ գտնվել Գյումրիում, որովհետև մեր բոլոր շրջաններից շատ-շատ տաքություն է գալիս»,- նշում է ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։

Այսպիսով 4 օր հայը ջազում է, այսինքն՝ Գյումրիի թանգարանների բակերում։ 5-րդ անգամ անցկացվող փառատոնը, թատերականի հետ զուգահեռ, հավակնում է դառնալ մշակութային լավագույն միջոցառումը, որը Գյումրի կբերի շատ հյուրերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

17:00 11.08.2025

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...

Դե Բրույնեի դուբլն ու ասիստը

16:52 11.08.2025

Դե Բրույնեի դուբլն ու ասիստը

Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջին գոլերն է խփել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում: 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղում դուբլ է գրանցել և գոլային փոխանցում կատարել: Դե Բրույնեն չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ջովանի Դի Լորենցոյին, իսկ 15-րդ և 23-րդ րոպեներին աչքի ընկել դարպասի գրավումներով: «Նապոլին» այս խաղում հաղթել է 3-2 հաշվով: ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

16:45 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

16:40 11.08.2025

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

16:33 11.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...

Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆ

16:25 11.08.2025

Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ. ✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ: ✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ: ✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ […] ...

BACK_TO_TOP