




10:15 09.05.2023
Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ։
Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Ցուցադրությունը բացվել է մայիսի 4-ին և գործելու է մինչև օգոստոսի 13-ը:
Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։
Միացյալ Թագավորությունում առաջին անգամ ցուցադրվում են Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․): Այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ: Այս ցուցանմուշներն իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։
Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թանգարանների կառավարման խնդիրներին՝ մասնավորապես կարևորելով ցուցադրությունների արդյունավետ կազմակերպման մոդելների ներդրումն ու զարգացումը, ինչպես նաև միջթանգարանային երկկողմ կապերի ամրապնդումը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոն են մեկնել՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին:
17:00 11.08.2025
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...
16:52 11.08.2025
Դե Բրույնեի դուբլն ու ասիստըԲելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջին գոլերն է խփել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում: 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղում դուբլ է գրանցել և գոլային փոխանցում կատարել: Դե Բրույնեն չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ջովանի Դի Լորենցոյին, իսկ 15-րդ և 23-րդ րոպեներին աչքի ընկել դարպասի գրավումներով: «Նապոլին» այս խաղում հաղթել է 3-2 հաշվով: ...
16:45 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...
16:40 11.08.2025
Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...
16:33 11.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...
16:25 11.08.2025
Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ. ✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ: ✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ: ✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ […] ...