Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը

16:23 11.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Կոմիտաս փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 5-11-ն անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզում։ Փառատոնին մասնակցում են Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Խնձորեսկ, Շինուհայր գյուղերում գործող 12 երգչախմբեր։

Փառատոնի պատվավոր հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Երգով ու սիրով» փառատոնի նպատակն է զարգացնել մանկապատանեկան երգչախմբային արվեստը Սյունիքի մարզում, խթանել նոր երգչախմբերի ստեղծումը, կատարելագործել գործող երգչախմբերի մասնագիտական հմտությունները:

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը: Այնուհետև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի դահլիճում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կայացել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնի գլխավոր համերգը` Սյունիքի 12 երգչախմբերի մասնակցությամբ: Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճի բեմում էին Գորիսի թիվ 1, Կապանի թիվ 1, Կապանի թիվ 2, Կապանի թիվ 3, Կապանի արվեստի մանկական, Սիսիանի, Խնձորեսկի, Շինուհայրի երաժշտական դպրոցների, Տաթևի «Զանգակներ», Կապանի արվեստի պետական քոլեջի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը:

Փառատոնի շրջանակում Արցախի Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ալվինա Բաղդասարյանը և դպրոցի երգչախումբը՝ խմբավար Զարինե Մուսայելյանի ղեկավարությամբ, խորհրդանշական մասնակցությամբ՝ տեսաուղերձով ողջունել են «Երգով ու սիրով» փառատոնի մասնակից երգչախմբերին։ Տեսաուղերձը մայիսի 9-ի՝ փառատոնի կենտրոնական համերգի ընթացքում հնչեցվել է մեծ տեսապատկերի տեսքով, ինչը ջերմ արձագանք է գտել ունկնդիրների և մասնակից խմբերի կողմից։

Հաջորդիվ՝ մայիսի 10-ին, Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

17:00 11.08.2025

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...

Դե Բրույնեի դուբլն ու ասիստը

16:52 11.08.2025

Դե Բրույնեի դուբլն ու ասիստը

Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջին գոլերն է խփել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում: 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղում դուբլ է գրանցել և գոլային փոխանցում կատարել: Դե Բրույնեն չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ջովանի Դի Լորենցոյին, իսկ 15-րդ և 23-րդ րոպեներին աչքի ընկել դարպասի գրավումներով: «Նապոլին» այս խաղում հաղթել է 3-2 հաշվով: ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

16:45 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

16:40 11.08.2025

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

16:33 11.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...

BACK_TO_TOP