13:34 13.03.2018
Այսօր Երևանի մամուլի ակումբներից երկուսում քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ում պետք է վստահել ՀՀ վարչապետի պաշտոնը: ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանն այն կարծիքին է, որ գործող վարչապետը, ապես ասած, առաջին նախընտրելի թեկնածուն չէ այս հարցում:
«Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի ուժը լիարժեքորեն չի օգտագործվելու կառավարությունում, ընդհակառակը, կարծում եմ, որ այն բնագավառները, որոնց ինքը շատ լավ է տիրապետում, կմնան իր կառավարման ներքո: Հենց այդ ճանապարհով է հնարավոր երկրի բոլոր խնդիրներն առավել արդյունավետ լուծել»,- ասել է Մինասյանը՝ հավելելով, որ երկրի առջև կա անվտանգության և Արցախի խնդիր, որտեղ փորձ ունենալու համար Կարեն Կարապետյանին ժամանակ է պետք:
«Պետք է ընտրել այնպիսի կառավարություն և վարչապետ, որ այս երկու կարևորագույն խնդիրները, անկախ ամեն ինչից, առավել արդյունավետ կարողանա լուծել: Կարծում եմ, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի այո երկրի խնդիրներին ամբողջությամբ տիրապետող, հատկապես անվտանգության և Արցախի խնդիրներին: Այս իմաստով ալտերնատիվ չեմ տեսնում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հարկ է համարել շեշտել, որ խոսքը, առաջին հերթին, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար ընտրելու մասին է:
«Սրանով ուզում եմ փակել այդ խոսակցությունը: Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել էայդ պաշտոնում, պարտավոր են հիմնավորել սկզբից, թե որքանով է համապատասխանում հենց գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին և ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը զիջի այդ պաշտոնը, որովհետև փորձառությունը, լայնախոհությունը, ճկունությունը բանակցությունների և անվտանգության երաշխիքն ինքն ապացուցել է փորձով: Իմ ընտրությունը միանշանակ է՝ այս հարցում Սերժ Սարսգանն առավել ընդունելի թեկնածուն է եղած քաղաքական ներկապնակից», – հավելել է Մանասերյանը:
Իսկ ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է, որ որևէ մեկի համար կասկած չի առաջացնում, այն հարցը, որ Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում անհամեմատ ավելի փորձառու է, քան որևէ մեկը, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը: Եվ, հաշվի առնելով Արցախի հակամարտության այս փուլում խիստ կարևոր դերակատարումը, կարծում է, որ այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:
Հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը նույնն անել չի կարող, Հարությունյանն այսպիսի պատասխան է տվել.
«Գիտեք, միգուցե և կարող է, բայց միգուցե և չստացվի, չէ՞, հիմա ի՞նչ եք կարծում, կարելի՞ է էքսպերիմենտներ անել: Խոսքը սրա մասին է, զարգացման այս փուլում վստահել-չվստահելու մասին չէ խոսքը, այլ, թե ում կարելի է, որ մարդը փորձառություն ունի, ընդ որում, ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ անգամ: Ունի միջազգային ատյաններում լուրջ ճանաչում, վստահելի գործընկերոջ համբավ, համարում: Սրանք կարևոր գործոններ են»:
16:58 23.07.2025
Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակըՀուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, […] ...
16:51 23.07.2025
«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրինՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […] ...
16:43 23.07.2025
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը լքել է պաշտոնըՖրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բուրկհարդը լքում է իր պաշտոնը, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի խոսքերի։ «Ես իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բանակի գեներալ Թիերի Բուրկարդին, որը չորս տարի ծառայել է Ֆրանսիային ամենաբարձր մակարդակով՝ որպես բանակի գլխավոր շտաբի պետ։ Հանրապետության նախագահի որոշմամբ, նրա իրավահաջորդը կլինի բանակի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆաբիեն […] ...
16:27 23.07.2025
Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է 455 հազար դոլարին համարժեք դրամի վնասԱրարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի […] ...
16:15 23.07.2025
Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն․ Իսրայելի ԱԳ նախարարՈւկրաինա կատարած այցի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գիդեոն Սաարի ելույթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն։ Մեր երկու երկրներն էլ դժվարին ժամանակներ են ապրում։ Մենք […] ...
16:03 23.07.2025
Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումըՀայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանն […] ...