14:36 13.03.2018
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, թե ինչպես է ստացվում, որ 7.5% տնտեսական աճ ենք ունենում, բայց այն կենսամակարդակի լավացման չի հանգեցնում:
«Ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ աճը մենք համեմատում ենք 2016 թվականի հետ, երբ, ըստ էության, 0.2% աճ ունեինք: Այսինքն՝ առաջին հայացքից իրոք տպավորիչ է տնտեսական աճը, բայց բազան բավականին համեստ էր: Ենթադրել, որ այս տնտեսական աճն անմիջապես պետք է իր ազդեցությունը թողներ կենսամակարդակի բարձացման վրա, խիստ վիճելի է»,- ասել է Հարությունյանը:
Ըստ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ պետք է ուշադրություն դարձնել նաև մեկ այլ հանգամանքի վրա՝ աշխատողների 71-72%-ը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են:
«Մինչև 150 հազար դրամ ստացողների թվաքանակը կազմում է 425 հազար՝ 600 հազարի մեջ: Համաձայնենք, եթե նույնիսկ 7.5% տնտեսական աճը փորձենք բերել այդ քաղաքացիների տնօրինվող եկամուտների աճի վրա, դա շոշափելի ուղղակիորեն չի կարող լինել: Չափազանցված կլիներ ենթադրել, որ տնտեսական աճն իր ազդեցությունը կթողներ: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ 7.5% տնտեսական աճը մի բան երաշխավորում է՝ իրավիճակը սոցիալապես խոցելի խավերի համար և ընդհանրապես կենսամակարդակի անկում չի կարող արձանագրվել: Սա արդեն դրական է: Եթե առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում մեզ հաջողվի զարգացման այս տեմպերը պահել, այդ ժամանակ մենք կունենանք էական շոշափելի ազդեցություն նաև քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- հավելել է Խոսրով Հարությունյանը:
15:15 15.05.2025
Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունըԳործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին: Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ […] ...
15:12 15.05.2025
Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:07 15.05.2025
Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ […] ...
15:04 15.05.2025
Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...
14:57 15.05.2025
Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումՄայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...