14:50 13.03.2018
Լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հերթական անգամ խոսել է նախարարությունների թվի կրճատման անհրաժեշտության մասին.
«Առաջին օրերից իմ պարտք եմ համարել աջակցել և այսօր էլ աջակցում եմ ՀՀ-ի կառավարությանը, վարչապետին, ներկայացրել եմ ծրագրեր, որոնց զգալի մասը հաշվի են առնվել, բայց խիստ դժգոհ եմ թիմային աշխատանքից: Կարծում եմ, որ ՀՀ-ի համար 18 նախարարությունը մեծ շռայլություն է, ավելի պարզ ասեմ, եթե դրանց կեսը, օրինակ՝ այսօր փակվի, ժողովուրդը չի զգա դրանց բացակայությունը»:
Ըստ տնտեսագետի՝ իրենք ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ 9 նախարարություն կարելի է միավորել մյուս 9-ի հետ:
«Այդ նախարարություններն ավելի քիչ չափով են իրենց լիազորությունները կատարում, քան տարիներ առաջ: Մասնավոր հատվածը, կարծես, այդ գործառույթները ստանձնել է ավելի շատ: Կան գործառույթների կրկնություններ, կա բյուջերի միջոցների ավելի արդյունավետ ծախսի խնդիր, կան մարդ-նախարարություններ, ունենք կադրային քաղաքականության խնդիր, ունենք երիտասարդների ներգրավելու խնդիր»,- ասել է Մանասերյանը:
SHANTNEWS-ի հարցին, թե ինչպես է պատկերացնում միավորումը և կան արդյոք օրինակներ, Մանասերյանը պատասխանել է հետևյալ կերպ.
«Կան նախարարություններ, որոնց անվանման մեջ եղած բառակապակցությունները կամ բառերը այսօր դուք շատ ցցուն ձևով չեք տեսնի: Օրինակ՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, ժողովրդի մոտ ավելի տպավորված է Սոցապ նախարարություն՝ կենսաթոշակներ բաժանող կամ այդ գործում ծրագրեր իրագործող, «աշխատանք» բաղադրիչը կամ այս ուղղությամբ աշխատանքները, մեղմ ասեմ, այդքան նկատելի չեն, որովհետև դա ենթադրում է աշխատատեղեր ստեղծել, աշխատատեղերին միտված քաղաքականություն, նպաստավոր միջավայր և այլն»:
Որպես երկրորդ օրինակ տնտեսագետը բերեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օրինակը, որի դեպքում էլ, ըստ Մանասերյանի, չկա քաղաքականություն բնական պաշարների մասով:
«Ավելին ասեմ, բնական պաշարների մասով, երբ խնդիր է առաջանում, Ամուլսարի հետ կապված, Թեղուտի և այլն, անընդհատ նետերն ուղղում են բնապահպանության նախարարությանը: Էներգետիկայի նախարարությունն այստեղ որևէ պատասխանատվություն չունի»,- հավելել է տնտեսագետը:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...