19:38 22.05.2023
2023 թվականի մայիսի 22-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է «Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանին և «ՔՎԷ» նախագծային ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Քոչարյանին։
Բաբիկ Մարտիրոսյանը և Էդվարդ Քոչարյանը համայնքի ղեկավարին են ներկայացրել նոր կառուցվելիք բժշկական կենտրոնի նախագիծը, խոսել են հատակագծի և շենքի ճարտարապետական առանձնահատկություններից։
Համայնքի ղեկավարը ստորագրել և կնքել է նախագծի օրինակները, և հավելել, որ Արթիկ համայնքի նոր բժշկական կենտրոնը նպաստելու է բուժսպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը և խոստումնալից մասնագետներով համալրմանը։
Կառավարության որոշմամբ 2022 թվականին «Արթիկի բժշկական կենտրոնի» նոր մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման համար հատկացվել է 6,6 մլն դրամ և թույլատրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին շարունակել ընդհատված աշխատանքները։
«Արթիկի բժշկական կենտրոնի» մասնաշենքի 2019 թվականից մեկնարկած նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը 2021 թվականին կասեցվել էր հողհատկացման հետ կապված խնդիրների պատճառով: Պայմանագրի ընդհանուր արժեքը 8,8 մլն դրամ է, որից 2,2 մլն դրամի աշխատանքները կատարված են:
Արթիկ համայնքի ավագանու 2022 թ. հունիսի 8-ի նիստի 110-Ա որոշմամբ՝ Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող Ալիխանյան Եղբայրներ փողոց 3/1 հասցեում գտնվող 1,5 հա մակերեսով հողատարածքը նվիրվել է Հայաստանի Հանրապետությանը՝ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում նոր բժշկական կենտրոն կառուցելու համար։
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...