Լիտվայի կառավարությունը ՀՀ ՏԿԵ նախարարության հետ իրականացնում է տեխնիկական աջակցության ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Լիտվայի կառավարությունը ՀՀ ՏԿԵ նախարարության հետ իրականացնում է տեխնիկական աջակցության ծրագիր

10:24 23.05.2023

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների կատարմանը աջակցելու նպատակով Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Լիտվայի Տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացնում են տեխնիկական աջակցության ծրագիր։

Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և ապահով տրանսպորտային համակարգ ստեղծելուն աջակցելն է, որի շրջանակներում 2023թ. մայիսի 17-19-ը Լիտվայի տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիայի ներկայացուցիչները հանդիպումներ են կազմակերպել ՏԿԵ նախարարության, ՔԱԿ-ի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։

Լիտվացի գործընկերներին ողջունել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ նշելով, որ հայ-լիտվական համագործակցությունը հնարավորություն է ընձեռում տրանսպորտի ոլորտում Լիտվիայի հաջողված փորձը կիրառել Հայաստանում, ՀՀ օրենսդրությունը հնարավորինս ներդաշնակեցնել ԵՄ օրենսդրությանը, ունենալ առավել անվտանգ, զարգացած և արդի տրանսպորտ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տրանսպորտի առանձին տեսակներով գործունեության կազմակերպման ու վերահսկողության օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցեր, երկու երկրներում օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի առանձնահատկությունները, առկա խնդիրները, բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունները և հնարավորությունները։

Լիտվացի գործընկերների կողմից ներկայացվել են Լիտվայի փորձը տրանսպորտի ոլորտում առկա օրենսդրական կարգավորումների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

Լիտվական պատվիրակությունն այցելել է Արմավիրի մարզում տեղակայված անշարժ կշեռքով բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կետը, որտեղ ծանոթացել են Տեսչական մարմնի կողմից իրականացվող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների հայտնաբերման նպատակով իրականացվող կշռման վերահսկողական գործառույթներին։

Հանդիպումն անցել է արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։ Նախատեսվում է երկու երկրների միջև համագործակցության շարունակականություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

13:25 18.08.2025

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

Օգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

13:10 18.08.2025

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

12:57 18.08.2025

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:44 18.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

12:35 18.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP