Գետերի խնդիրները Հայաստանում բազմազան են ու մտահոգիչ. Բարդուղ Գաբրիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Գետերի խնդիրները Հայաստանում բազմազան են ու մտահոգիչ. Բարդուղ Գաբրիելյան

15:10 13.03.2018

«Աշխարհում չի արգելվում փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ դրանք անվնաս են համարվում բնապահպանության տեսանկյունից: Անվնաս են գլոբալ տեսանկյունից, սակայն, փոքր ՀԷԿ-երն էլ իրենց բացասական ազդեցությունն են թողնում տեղի էկոհամակարգի վրա», – այսօր՝ մարտի 13-ին, անդրադառնալով Հայաստանի գետերի խնդիրներին, ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: 

Փոքր ՀԷԿ-երը խողովակի մեջ ջրի շրջանառության միջոցով էներգիա են արտադրում և ջուրը կրկին վերադարձնում են գետ, այս ընթացքում ջրի որոշակի կորուստ է լինում, ինչը հանգեցնում է ջրի արագության փոփոխության, ջերմաստիճանի փոփոխության: Վերջինն էլ հանգեցնում է ֆիզիկոքիմիական փոփոխությունների, արդյունքում տուժում են ձկնային պաշարները:

«Ձկների կերային բազան է փոփոխվում, իսկ եթե պատնեշ է լինում կամ ձկնանցարանները չեն համապատասխանում կանոններին, խնդիրն ավել անհանգստացնող է դառնում: Շատ ՀԷԿ-եր սարքում են ձկնանցարաններ՝ հաշվի չառնելով, թե ի՞նչ ձկնատեսակների համար է: Դրա համար հատուկ ուսումնասիրություն է պետք, քանի որ ոչ բոլոր ձկների համար են ձկնանցարանները ընդունելի: Այս պայմանները մեզ մոտ 90 տոկոսով հաշվի չեն առնում, ինչը բերում է ձկնաշխարհի պակասին և գետերի էկոլոգիական վիճակի վատացմանը, իսկ դրանք մեծ մասի ձկների համար հանդիսանում են ձվադրավայրեր: Արդյունքում՝ ձկները չեն կարողանում հասնել ձվադրավայրեր, իսկ որևէ կենդանու պոպուլացիա վերացնելու համար բավական է ձվադրումն արգելելը», – ասել է Բարդուղ Գաբրիելյանը:

Հայստանյան գետերը հիդրոէկոլոգիական մոնիտորինգային ուսումնասիրությունների չեն ենթարկվում՝ բացառությամբ Սևանի ավազանի գետերի: Պատճառը թե´ գիտական ներուժի, թե´ ֆինանսների պակասն է: Ինչ վերաբերում է գետերի աղտոտվածության խնդրին, ապա Բարդուղ Գաբրիելյանը մտահոգիչ է համարում հատկապես պլաստիկով աղտոտումը: :Կա՞ արդյոք հույս, որ գետերը մի օր կմաքրվեն» հարցին Բարդուղ Գաբրիելյանը պատասխանել է, որ այս հարցում միայն համալիր մոտեցումը կօգնի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

15:04 15.05.2025

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...

SHANTNEWS

15:00 15.05.2025

SHANTNEWS

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

14:57 15.05.2025

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

14:51 15.05.2025

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել […] ...

Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

14:47 15.05.2025

Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

Մայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոբանյանի հիշատակին։ Երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոբանյանը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով […] ...

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

14:40 15.05.2025

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...

BACK_TO_TOP