20:32 23.05.2023
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում ներկայացրել է պալատի 2022 թվականի տարեկան հաղորդումը:
Նրա խոսքով 2022 թվականին Հաշվեքննիչ պալատն ապահովել է իր գործունեության կատարումը, որը համահունչ է եղել արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առավելությանը, այն է՝ նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավվելուն:
Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 72 հաշվետվություն 18 պետական մարմիններում, որը ծածկել է պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 91,1 տոկոսը:
Հաշվեքննիչ պալատի գործնեության ծրագրի երեք մասով իրականացվել է 54 հաշվեքննություն. առաջին մասով իրականացվել է 40 հաշվեքննություն 10 պետական մարմիններում:
2022 թվականի ծրագրի երկրորդ մասում իրականացվել է 11 հաշվեքննություն: Դրանք եղել են ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ գնահատված ծրագրային կետերի ուղղությամբ: Ծրագրային 18 կետից 11-ն ավարտվել է:
Հաշվեքննիչ պալատի նախագահը տեղեկացրել է, որ գործունեության ծրագրի երրորդ մասով իրականացվել է միջազգային պայմանագրերով նախատեսված 3 միջոցառում:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով հաշվեքննությունների արդյունքում ձեւավորված կարծիքները սահմանված կարգով հրապարակվել են բոլոր այն դեպքերում, եթե չեն պարունակել դասակարգված տեղեկատվություն:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին մասում ներառված 40 հաշվեքննությունները ֆինանսական եւ համապատասխանության բնույթի են եղել:
Մաս երկուսով ներառվածներից 2-ը եղել են ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություն, 3-ը միայն համապատասխանության, 5-ը՝ կատարողականի:
Մաս երեքով այն միջազգային պայմանագրերի կանխորոշված միջոցառումներն են եղել, որոնց տրամաբանությունը բխել է այդ պայմանագրերից:
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2022 թվականին Հաշվեքննիչ պալատը տվել է 4 դրական եւ 1 ոչ լիարժեք եզրահանգում:
Հաշվեքննությունների արդյունքում 13 գերատեսչությունում արձանագրվել է 138 անհամապատասխանություն, 6 գերատեսչությունում՝ 26 խեղաթյուրում:
ՀՊ նախագահը նշել է, որ հաշվեքննություններով արված առաջարկները նպատակ են ունեցել նպաստել հանրային ֆինանսների եւ հանրային սեփականության կառավարումը բարելավելուն: Նա տեղեկացրել է, որ առաջարկները եղել են 66-ը. 25-ը ուղղված են եղել համակարգին, 23-ը՝ արդյունքին, 18-ը՝ խնդրին:
Հաշվեքննիչ պալատը գործունեությունը կազմակերպել է 23 նիստերի միջոցով՝ 12 հերթական եւ 11 արտահերթ: Նիստերի ընթացքում ընդունվել է 269 որոշում:
2022 թվականին ապահովվել է 2020-2023 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակում ձեւակերպված նպատակների՝ 2022 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացումը: Դրանցից 8-ն ամբողջությամբ իրականացվել է, 2-ը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին:
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին Հաշվեքննիչ պալատը նախագծել է իրավական դաշտի բարելավմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը եւ այն դրել է շրջանառության մեջ:
Անդրադառնալով իրավապահ մարմինների հետ համագործակցությանը՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում հաշվեքննության նյութերով 6 առանձին ուղղություններով քրեական վարույթ է նախաձեռնվել իրավապահ մարմինների կողմից: Նա տեղեկացրել է, որ ըստ առաջնահերթությունների՝ համատեղ նիստերով մշտական հանձնաժողովների հետ կազմակերպվել են տարբեր քննարկումներ, որտեղ մանրամասն ներկայացվել են հաշվեքննությունների արդյունքները:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն իր ելույթում բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի աշխատանքը եւ նշել, որ գտնվել է Ազգային ժողով-Հաշվեքննիչ պալատ համագործակցության արդյունավետ ձեւաչափ, որի շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Այդ համագործակցությունը, ըստ պատգամավորի, միտված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Գեւորգ Պապոյանը նշել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ֆինանասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող երկու եւ ավելի հանձնաժողովների համատեղ նիստերին, որոնց ընթացքում քննարկվում են Հաշվեքննիչ պալատի արձանագրած ոլորտային խնդիրների վերաբերյալ եզրակացությունները: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ քննարկումներին մասնակցում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները: «Այդ քննարկումներով՝ օգտվելով Սահմանադրական գործիքակազմից, մենք նաեւ մեր խորհրդարանական վերահսկողությունն ենք իրականացնում Կառավարության գործունեության նկատմամբ, եւ այս համատեքստում պալատի եզրակացությունները շատ կարեւոր նշանակություն ունեն»,- ասել է Գեւորգ Պապոյանը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ազգային ժողովն ու հանձնաժողովները հանդես չեն գալիս դատավորի դերում. դա առողջ քննարկում է, որի ընթացքում պատգամավորները, նախարարություններն ու գործադիրի ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացնում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ վերջնարդյունքում հաճախ Կառավարության գործընկերները նշում են, որ քննարկումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ փոփոխություններ կատարելու հանձնառություն են ստանձնում: Գեւորգ Պապոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայումս ՀՀ Սահմանադրության եւ մի շարք օրենքների փոփոխության արդյունքում պալատը ոչ թե վերահսկող, այլ ավելի շատ օգնող ու աջակցող գործառույթ է իրականացնում: Նա ընդգծել է Հաշվեքննիչ պալատի ներկայացրած առաջարկությունների կարեւորությունը եւ հորդորել Կառավարության իր գործընկերներին ուշադրություն դարձնել դրանց: Գեւորգ Պապոյանը նաեւ հորդորել է Հաշվեքննիչ պալատին եզրակացությունների բովանդակությունը դարձնել ավելի խորքային:
13:25 18.08.2025
Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկՕգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...
13:10 18.08.2025
Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...
12:57 18.08.2025
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...
12:44 18.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...
12:35 18.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգՕգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...